Ռուս պատգամավորները Երևանում կքննարկեն եվրասիական ինտեգրումը և Գյումրիի սպանության հետաքննության ընթացքը

Ռուս պատգամավորները Երևանում կքննարկեն եվրասիական ինտեգրումը և Գյումրիի սպանության հետաքննության ընթացքը

PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Երևանում գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեների համատեղ նիստը:

«Օրակարգում են եվրասիական ինտեգրման, միգրացիայի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող թեմաներ»,-ասել է լրագրողներին Դումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որը գլխավորում է ռուս խորհրդարանականների պատվիրակությունը:

Սլուցկին նշել է, որ մարտի 29-ին Պետդումայի կոմիտեի պատվիրակությունը մտադիր է այցելել Գյումրի, ծաղիկներ դնել Ավետիսյանների ընտանիքի անդամների շիրիմներին:

«Ինչ վերաբերում է Գյումրիի ողբերգությանը, ապա այն չդարձավ, ինչպես ասում էին մեր ռազմավարական ընդդիմախոսները, այն անկյունաքարը, որի շուրջ մենք պետք է առճակատվեինք պաշտոնական Երևանի հետ»,-ավելի վաղ հայտարարել էր խորհրդարանականը:

Սլուցկին հայտնել է նաև, որ մարտի 28-ին տեղի կունենա նաև սյդ սպանության հետաքննության ընթացքին հետևող համատեղ հանձնաժողովի նիստը: «Մեր կողմից այն գլխավորում է պատգամավոր Օլեգ Լեբեդևը «Եդինայա Ռոսիայից»,-հավելել է կոմիտեի ղեկավարը, հայտնում է Ինտերֆաքսը:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ: Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Միջնորդության շուրջ ստեղծված թյուրըմբռնումներից խուսափելու համար հրապարակվեց դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի կողմից ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված հարցման պատասխանի լուսապատճենը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---