Երևանի կրկեսի շինարարությունը 2015-ին էլ չի ավարտվի

Երևանի կրկեսի շինարարությունը 2015-ին էլ չի ավարտվի

PanARMENIAN.Net - Թեև Պետական գույքի կառավարման վարչությունից պնդում են, որ պետության հետ կնքված պայմանագրով Երևանի կրկեսի սեփականատեր «Տաշիր գրուպը» պարտավոր է շինարարությունն ավարտել 2015 թվականին, գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանի խոսքով, վստահաբար, շենքը պատրաստ չի լինի նույնիսկ մինչև 2016 թվականը։

«Այս տարի բացառվում է, եթե ինչ-որ այլ խնդիրները չառաջանան, հույս ունենք մյուս տարի մինչև Ամանոր դռները կբացվեն»,- ասել է Հովհաննիսյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Երևան կրկեսի» տնօրինությունը արդեն մեկ անգամ դիմել է կառավարությանը՝ նախագծի ավարտը 2014-ից 2015 թվականը երկարաձգելու խնդրանքով։ Կառավարությունը այն ժամանակ առաջարկը չէր մերժել։ Տնօրինությունից էլ այն ժամանակ հավաստիացրել էին, որ ամեն ինչ կանեն շենքը մինչև այս տարվա վերջ ավարտին հասցնելու համար։ Թեև Պետական գույքի կառավարման վարչությունում ժամկետների երկարաձգման նոր դիմում դեռ չեն ստացել, բայց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ևս չի կարծում, որ առաջիկա երկու տարիներին հնարավոր կլինի շենքը օգտագործել։

«Կրկեսի աշխատանքները իրենց շինմոնտաժային ծավալներով հանձնվելու են, ըստ իմ ունեցած տեղեկությունների, այս տարվա վերջում և երևի ևս երկու տարի հարկավոր կլինի այն շահագործման հանձնելու համար։ Ծավալները բավականին մեծ են և իհարկե, կախված է նաև աշխատանքի կազմակերպման արդյունավետությունից»,- ասել է Երևանի գլխավոր ճարտարապետը։

«Տաշիր գրուպը» մեկ անգամ արդեն 80 միլիոն դրամ տուգանք է վճարել ներդրումների թերակատարման համար։ Ընկերությունը պարտավորվել էր նաև մինչև 2015 թվականը 650 միլիոն դրամի ներդրում անել։ Սակայն մինչ օրս ներդրվել է դրա ընդամենը 20 տոկոսը՝ 108 միլիոն դրամը։

Խափանվել են նաև «Երևան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի՝ 2015-2016 թվականների Ամանորը նոր ներկայացմամբ սկսելու ծրագրերը։

Հնից 12 մետրով ավելի բարձր կառուցվելիք և 10 մետրով ավելի խորը փորված նոր կրկեսում կլինեն հյուրանոցային համարներ, չեն բացառվում նաև զվարճանքի տարբեր կենտրոնները, սննդի օբյեկտը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---