ԽՍՀՄ և Աշխարհի հավաքականներ՝ 3-3. Խորեն Հովհաննիսյանը՝ գոլի հեղինակ

ԽՍՀՄ և Աշխարհի հավաքականներ՝ 3-3. Խորեն Հովհաննիսյանը՝ գոլի հեղինակ

PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետական մարզադաշտում ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ ԽՍՀՄ և Աշխարհի հավաքականների միջև ընկերական խաղն ավարտվել է 3-3 հաշվով:

Խաղի հաշիվը գլխի հարվածով բացել է Իվան Զամորանոն՝ աջ եզրից Անջելո դի Լիվիոյի փոխանցումից հետո: Աշխարհի հավաքականի օգտին հաշիվը խաղադաշտի կենտրոնից դեպի աջ եզր փոխանցումից հետո կրկնապատկել է Ժան Պիեր Պապենը:

Վալերի Կեչինովի փոխխանցումից հետո մոտ տարածությունից Վալերի Գազաևը հաշիվը դարձրել է 1:2, իսկ հավասարեցրել է Խորեն Հովհաննիսյանը՝ տուգանայինի խաղարկումից հետո:

Թվում էր, թե Իգոր Բելանովը հաղթական 3-րդ գնդակը խփեց, բայց Դի Լիվիոյի փոխանցումից հետո Զամորանոն հավասարեցրել է ընկերական խաղի հաշիվը:

Խորեն Հովհաննիսյանը միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ է։Նա բարձրակարգ տեխնիկա, խաբսի և փոխանցման վարպետություն ունեցող կիսապատպան է, գրոհների հմուտ կազմակերպիչ և դիպուկ հարվածող։

ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-84-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։

Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, ղեկավարել Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-97-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։

2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---