ԽՍՀՄ և Աշխարհի հավաքականներ՝ 3-3. Խորեն Հովհաննիսյանը՝ գոլի հեղինակ28 մարտի 2015 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի Հանրապետական մարզադաշտում ԽՍՀՄ հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ ԽՍՀՄ և Աշխարհի հավաքականների միջև ընկերական խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Խաղի հաշիվը գլխի հարվածով բացել է Իվան Զամորանոն՝ աջ եզրից Անջելո դի Լիվիոյի փոխանցումից հետո: Աշխարհի հավաքականի օգտին հաշիվը խաղադաշտի կենտրոնից դեպի աջ եզր փոխանցումից հետո կրկնապատկել է Ժան Պիեր Պապենը: Վալերի Կեչինովի փոխխանցումից հետո մոտ տարածությունից Վալերի Գազաևը հաշիվը դարձրել է 1:2, իսկ հավասարեցրել է Խորեն Հովհաննիսյանը՝ տուգանայինի խաղարկումից հետո:
Թվում էր, թե Իգոր Բելանովը հաղթական 3-րդ գնդակը խփեց, բայց Դի Լիվիոյի փոխանցումից հետո Զամորանոն հավասարեցրել է ընկերական խաղի հաշիվը: Խորեն Հովհաննիսյանը միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ է։Նա բարձրակարգ տեխնիկա, խաբսի և փոխանցման վարպետություն ունեցող կիսապատպան է, գրոհների հմուտ կազմակերպիչ և դիպուկ հարվածող։
ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-84-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։
Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, ղեկավարել Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-97-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։ 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |