Սարկոզիի կուսակցությունը հաղթել է Ֆրանսիայի տեղական մարմինների ընտրություններում

Սարկոզիի կուսակցությունը հաղթել է Ֆրանսիայի տեղական մարմինների ընտրություններում

PanARMENIAN.Net - Պահպանողականների կոալիցիան, որը գլխավորում է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը, վստահ հաղթանակ է տարել տեղական ընտրություններում, հայտնում է Agence France-Presse-ը:

Ընդհանուր առմամբ պահպանողականները մեծամասնություն են ստացել 101 դեպարտամենտի գլխավոր խորհուրդներից 66-ում: Իշխող Սոցիալիստական կուսակցությունն ու նրա դաշնակիցները հաղթանակ են տոնել ընդամենը 34 դեպարտամենտում: Նույնիսկ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Կորեզ դեպարտամենտում, որը համարվում է գործող նախագահ Ֆրանսու Օլանդի հենասյունը, հաղթանակ է տարել Սարկոզիի կուսակցությունը:

Վոկլյուզ դեպարտամենտում ձախակողմյաններն ու աջակողմյանները ձայների գրեթե միևնույն քանակն են հավաքել: Մարին լե Պենի «Ազգային ճակատը» մեծամասնություն չի ստացել խորհրդներից ոչ մեկում, սակայն ավելացրել է խմբակցությունը երկի գրեթե բոլոր դեպարտամենտներում:

Ըստ Սարկոզիի, իր կուսակցությունը «դեռ երբեք մեծամասնություն չէր ստացել այդ քանակի խորհրդներում, դա վկայում է այն մասին, որ ընտրողների հիմնական զանգվածն անվստահություն է հայտնում Օլանդին և նրա կառավարությանը: Մարին լե Պենն իր հերթին իր կուսակցության գրանցած արդյունքը մեծ հաջողություն է համարել, որը «կարևոր քայլ է իշխանության ճանապարհին հայրենասիրական ուժերի համար», հայտնում է Lenta.ru-ն:

Ֆրանսիական ԶԼՄ-ները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկում են որպես վստահության ցուցիչ հաջորդ նախագահական ընտրությունների հիմնական մասնակիցներին: Նախագահական ընտրությունները կայանալու են 1917-ին: Թեև պաշտոնական փրայմերիզները կուսակցություններում միայն 2016-ին կանցնեն, թեկնածուներն արդեն հայտնի են՝ Ֆրանսուա Օլանդը սոցիալիստներից, Նիկոլյա Սարկոզին՝ UMP-ից և Մարին լե Պենը՝ «Ազգային ճակատից»:

Ըստ 2014-ի հոկտեմբերին անցկացված հարցման, Ֆրանսիայի քաղաքացիների մեծ մասը խորապես հիասթափված է նախագահի պաշտոնում Օլանդի գործունեությունից:

Դժգոհությունն այն աստիճանի է հասել, որ հարցմանը մասնակցած 1012 ընտրողների 85 տոկոսը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Օլանդն իր թեկնածությունն առաջադրի 2017-ի ընտրություններում: Հատկանշական է, որ բողոք կա նաև սոցիալիստների ավանդական ընտրազանգվածի շարքերում, որը 2012-ին Օլանդի օգտին է քվեարկել:

Դժգոհության առիթը ինչպես նախընտրական ծրագիրը չկատարելն է, այնպես էլ գործազրկության աճը, հարկային քաղաքականության խստացումը, սոցիալական օգնության ծրագրի կրճատումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---