Ամերիաբանկը և ՍԱՍ-ը համատեղ քարտ են թողարկում

Ամերիաբանկը և ՍԱՍ-ը համատեղ քարտ են   թողարկում

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը և ՍԱՍ Գրուպը 2015թ. մարտի 30-ից թողարկում են համատեղ քարտ, որը հնարավորություն կտա ՍԱՍ սուպերմարկետների հաճախորդներին մեկ քարտով ունենալ միաժամանակ և' վարկային, և' կուտակային քարտ, ասվում է Ամերիաբանկի հաղորդագրության մեջ:

Ամերիաբանկ-ՍԱՍ քարտապանները կարող են օգտագործել hամատեղ քարտը ինչպես SAS սուպերմարկետներում, այնպես էլ NEXT, DEBENHAMS, ALDO և BALDI խանութներում` միաժամանակ կուտակելով միավորներ տվյալ խանութներում գնումներ կատարելիս: Քարտապանները կարող են օգտվել նաև Ամերիաբանկի տրամադրած վարկային գծից` մինչև 51 օր առանց տոկոսադրույքի վճարման արտոնյալ ժամանակահատվածով, ինչպես նաև տեղեկանալ վերոնշյալ խանութներում գործող զեղչերի մասին` դրանց համընդհանուր հայտարարումից մեկ օր առաջ:

Նշենք, որ արդեն իսկ SAS ClubCard քարտապաններն Ամերիաբանկի վարկային գիծը կարող են ստանալ պարզեցված ընթացակարգով:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---