Ասադ. Ես հրաժարական կտամ, երբ չեմ ունենա հանրության աջակցությունը

Ասադ. Ես հրաժարական կտամ, երբ չեմ ունենա հանրության աջակցությունը

PanARMENIAN.Net - Սիրիայի տարածքում «Իսլամական պետության» գրոհայինների հենակետերի ռմբակոծությունների մեկնարկից հետո իսլամիստների քանակը միայն ավելացել է, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մարտի 30-ին FoxNews հեռուստաալիքին:

«Որոշ տվյալնելով, Սիրիայի տարածքում գրոհայինների շարքերն ամեն ամիս մոտ 100 գրոհային է համալրում»,-ասել է Ասադը: Գրոհայինների հենակետերի ռմբակոծությունների արդյունավետությունը նա համարել է «լոկալ նշանակություն հաջողություն»:

Նախագահը նշել է, որ նման իրավիճակ է նկատվում նաև Իրաքում և Լիբիայում: Այդ երկրներում իսլամիստները մեծ տարածքներ են վերահսկում, հայտնում է Լենտա.ռու-ն:

Արդեն 4 տարի Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմում զոհերի թիվն անցել է 215 հազարը, շուրջ 66 հազարը՝ խաղաղ բնակիչներ են: Միայն ընթացիկ տարվա փետրվարից բռնի գործողությունների հետևանքով Սիրիայում մոտ 5000 մարդ է զոհվել:

Ասադը հավանություն չի տվել կամավոր հրաժարականի մասին ԱՄՆ առաջարկին: «Դա նրանց գործը չէ: Կան Սիրիայի քաղաքացիներ, որոնք կարող են լուծել այդ հարցը: Ես հրաժարական կտամ, երբ հանրության աջակցությունը չեմ ունենա»,-ասել է Ասադը:

Նա պատրաստակամություն է հայտնել փոխշահավետ երկխոսություն վարել ԱՄՆ հետ: «Մենք կարող ենք ասել, որ յուրաքանչյուր երկխոսություն դրական է: Մենք մտադիր ենք բաց լինել ցանկացած երկխոսության համար, այդ թվում ԱՄՆ հետ»,-ասել է Սիրիայի նախագահը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց, որ ԱՄՆ-ն ի վերջո ստիպված է լինելու բանակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: «Ի վերջո մենք ստիպված են լինելու բանակցել Ասադի հետ: Մենք միշտ ենք դա ցանկացել «Ժնև-1» միջսիրիական բանակցությունների համատեքստում»,-ասել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ստիպել Սիրիայի նախագահին գնալ դրան: Ըստ Քերիի, Արևմուտքը ցույց կտա, որ «բոլորը քաղաքական որոշում են փնտրում»: Այդ գործընթացը հիմա էլ է գնում, ես վստահ եմ, որ մեր դաշնակիիցների և այլ երկների ճնշումն Ասադի հանդեպ կաճի»:

Մարտի 12-ին ՄԱԿ գլխավոր քաևտուղար Պան Գի Մունը հանդես եկավ հայտարարությամբ Սիրիայում հակամարտության 4-րդ տարելիցի կապակցությամբ՝ զգուշացնելով, որ երկիրը հայտնվել է «կործանման եզրին»: Նա հորդորեց Անվտանգության խորհրդին վճռական քայլեր ձեռնարկել կասեցնելու համար արյունահեղությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ հակամարտության զոհ է դարձել 220 հազար մարդ, ևս 11,5 մլն ստիպված է եղել լքել տները:

Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումը, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---