9  30.03.15 - Երգչուհի Մարիամ Մերաբովայի մամուլի ասուլիսը

Մարիամ Մերաբովան՝ «Ռուսաստանի ձայնի» և իրենց բակի թթի ծառի մասին

Մարիամ Մերաբովան՝ «Ռուսաստանի ձայնի» և իրենց բակի թթի ծառի մասին

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի ձայնը» նախագծի ազգությամբ հայ մասնակից Մարիամ Մերաբովան չէր էլ երազում, որ մի օր հանդես կգա Օպերայի ու բալետի թատրոնում, այսօր՝ մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երգչուհին և ավելացրել.«Նախկինում ելույթ ունեցել եմ նման բեմերում, բայց սա եզակի է, իմ սոլո համերգն է»:

Նրա խոսքով, թեև հայ հանդիսատեսը ավելի պահանջկոտ է, բայց նրա համար հայրենիքում երգելն ավելի հեշտ է: «Երկար ժամանակ չէի եղել Հայաստանում, ու հիշում էի մեր բակի թթի ծառը, հետո եկա Հայաստան ու տեսա մի փոքրիկ ծառ էր մնացել ու տխրեցի, որ մեծ ծառերը փոքրացել են»,-ասել է երգչուհին:

Անդրադառնալով «Ռուսաստանի ձայնը» նախագծին, նշել է, որ այն առաջինն էր ու երբևէ չէր մասնակցել որևէ վոկալային մրցույթի. «Հոգեբանորեն դժվար էր, լարվածությունը մեծ էր ու գնալով ավելի էր աճում, քանի որ պատասխանատվությունն էր մեծանում: Այն իմ կարծիքով լավագույն նախագծերից է: Լարված էր այն պահը, երբ սպասում էիր, որ ժյուրիի անդամներից մեկը շրջվի, քանի որ շատ էին հիանալի ձայն ունեցող մարդիկ, բայց ժյուրին այդպես էլ չէր շրջվում: Ուզում եմ նաև ասել, որ սա ազնիվ մրցույթ է, որքան էլ ճաշակային տարբերություններ լինեն»:

Երգչուհին նաև չորս անգամ մասնակցել է «Եվրատեսիլ» մրցույթին՝ որպես բեքվոկալ, բայց եթե մի օր Ռուսաստանում որոշեն, որ ինքն է մասնակցելու մրցույթին, ապա սիրով կհամաձայնի. «Եվրատեսիլի ռուսաստանյան կազմակերպիչները կատակում են՝ ասելով, որ եթե ես մասնակցեմ մի օր պետք է բոլոր այն երգիչները, որոնց բեքվոկալն եմ եղել, իմ բեքվոկալը լինեն»:

Մարիամ Մերաբովան ապրիլի 5-ին համերգ է ունենալու Օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնում, իսկ մինչ այդ, ապրիլի 1-ին՝ բարեգործական համերգով կլինի Ստեփանակերտում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---