Թաեքվանդոյիստ Արման Երեմյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Թաեքվանդոյիստ Արման Երեմյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի մարզիկներից առաջինը թաեքվոնդոյիստ Արման Երեմյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Նալչիկում անցկացված թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում 80 կգ քաշայինների պայքարում մարզաձևի մեր առաջատարը հաջորդաբար հաղթել է նորվեգացի բարձրահասակ Ռիչարդ Օդերմանին (8:2 հաշվով), ռուսաստանցիներ Լոմ Ալիին (5:2), Սաիդ Ուստաևին (2:2) և դուրս եկել եզրափակիչ: Կանոնակարգի համաձայն Արմանը ներկայացավ մրցագորգ, մի քանի վայրկյան աշխատել է, ապա համապատասխան ժեստով հրաժարվել շարունակել մենամարտը: Բանն այն է, որ դեռևս երկրորդ մենամարտում նա վնասել էր ծունկը:

ՀԱՕԿ լրատվության բաժնի փոխանցմամբ՝ մայիսի 12-ին Երեմյանը կմասնակցի Չելյաբինսկում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը, որտեղ կխաղարկվեն օլիմպիական խաղերի ուղեգրերը ու աժեքավոր վարկանիշային բարձր միավորները:

Երեմյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2008 թ. Եվրոպայի չեմպիոն, միջազգայնի կարգի սպրոտի վարպետ: 2001-2003 թթ. Երեմյանը մասնակցել է և դարձել է պատանեկան միջազգային մրցումների մրցանակակիր: 2005, 2007 և 2009 թթ. բրոնզե մեդալներ է նվաճել Ունիվերսիադաներում:

Արման Երեմյանի ամենամեծ հաջողությունը եղավ նրա հաղթանակը 2008 թ. Հռոմում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում: Այսպիսով նա պատմության մեջ մտավ որպես առաջին հայ թաեքվոնդոյիստ, որը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 2012-ին, հաղթելով Կազանի վարկանիշային մրցաշարում, Երեմյանը իրավունք ստացավ մասնակցելու Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Օլիմպիական խաղերի բացման արարողությանը նրան էր վստահվել Հայաստանի դրոշը կրելու պատիվը: Բրոնզե մեդալի համար պայքարում նա պարտվեց բրիտանացի Լուտալո Մուհամմադին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---