ԳՆ. Մարտի 30-ի կարկուտից բերքը չի տուժել

ԳՆ. Մարտի 30-ի կարկուտից բերքը չի տուժել

PanARMENIAN.Net - Մասնագետների նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ մարտի 30-ին տեղացած կարկուտը պտղատու ծառատեսակների բերքի վրա էական ազդեցություն չի թողել: Չեն տուժել նաև մյուս մշակաբույսերը, հայտնում են գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ժամը 16:00-ի սահմաններում, հիմնականում Երևան քաղաքում և մայրաքաղաքին հարող հատվածներում` Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի, Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների որոշ համայնքներում տեղացել է մոտ 5-10 րոպե տևողությամբ կարկուտ` փոքր տրամաչափի, ոչ շատ կարծր, անձրևի ուղեկցությամբ:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Արարատի մարզում արձակվել է 2633 կրակոց:

2014-ի մարտի 30-31-ին հանրապետության ամբողջ տարածքում, մասնավորապես` Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ջերմաստիճանի կտրուկ անկումն անսպասելի զուգորդվել էր հզոր ցիկլոնի, կարկուտի, ձյան առատ տեղումների և ուժեղ քամու հետ: Գյուղացիական տնտեսությունները կրել էին 11 մլրդ 181 մլն դրամի վնաս: Տուժել էր 9185 հա տարածք, 287 համայնք, 3700 տնտեսություն, հիմնականում` Արարատի և Արմավիրի մարզերում։Հիմնական մշակաբույսը, որը լրջորեն վնասվել էր, և բերքը կորստի էր մատնվել, ծիրանենին էր։ Շուրջ 6711 հա տարածքի վրա գրեթե ամբողջությամբ, ծիրանենու բերքը վնասվել էր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---