Նարիշկին. ԵՏՄ-ն աշխատում է կոպիտ տնտեսական և քաղաքական շանտաժի պայմաններում

Նարիշկին. ԵՏՄ-ն աշխատում է կոպիտ տնտեսական և քաղաքական շանտաժի պայմաններում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և Բրյուսելը իրենք են ստիպում Ռուսաստանին և նրա դաշնակիցներին գործակցության նոր՝ Հյուսիս-Հարավ առանցք ստեղծել, հայտարարել է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

«Մենք տեսնում ենք, որ հիմա Վաշինգտոնի ճնշմամբ շատ լուրջ արգելակված է Արևմուտք-Արևելք համընդհանուր եվրոպական տարածքի ձևավորումը Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,-ասել է Նարիշկինը, մարտի 31-ին ելույթ ունենալով ՀՀ ԱԺ-ում կայացած «կլոր սեղանի» ժամանակ, որն անցնում է «Եվրասիական տնտեսական հեռանկար» համաժողովի շրջանակում:

Ըստ նրա, ավելորդ է կրկնել, որ այժմ ԵՏՄ-ն շատ բարդ պայմաններում է աշխատում: «Դա և գլոբալ ճգնաժամային երևույթներն են, և ոչ իրավական ճնշումը, իսկ եթե անկեղծ լինենք, նաև կոպիտ շանտաժը, տնտեսական և քաղաքական, Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից տարբեր տիպի պատժամիջոցների տեսքով, և ընդհանուր առմամբ, անշուշտ, միջազգային լարվածության աճը»,-սաել է Նարիշկինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ուստի, նա վստահ է, որ արդիական է նոր, անվտանգ, կայուն ու բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման հարցը: Ըստ խոսնակի, դա նշանակում է այնպիսի մի աշխարհակարգ, որտեղ «ուժի կենտրոնները չեն հակազադում, այլ գործակցում են միմյանց հետ, լուծում են իրենց ներազգային խնդիրները չվնասելով մյուսներին, այլ հենվելով փոխշահավետ, կառուցողական գործակցության վրա աշխարհի բոլոր տարածաշրջանների հետ»:

Առաջին հերթին, հավելել է քաղաքական գործիչը, խոսքը Եվրասիական մայրցամաքի ուժի կենտրոնների մասին է, ինչպես ԵՄ, այնպես էլ Հարավարևելյան ու Հարավայի Ասիայի: Ստեղծված իրավիճակն այսօր միայն արագացնում է գործակցությունը «Հյուսիս-Հարավ առանցքով՝ Մուրմանսկից մինչև Դելի, Շանհայից մինչև Հանոյ»,-ասել է Նարիշկինը:

Նա նաև ուշադրությունը հրավիրել է անցած տարվա իրադարձություններին այն տեսակետից, թե ինչ վնաս է հասցնում միջազգային գործակցությանը «անդրօվկիանոսյան արժույթի մենաշնորհը»: «Ուստի չափազանց արդիական է ՌԴ նախագահի նախաձեռնությունը մեր երկրների միջև արժութային միության ձևավորման արագացումը»,-ասել է Պետդումայի նախագահը:

Ինչպես պնդում է խոսնակը, ապօրինի պատժամիջոցների հետևանքով առաջացած դժվարությունները հիմա ոչ միայն հաջողությամբ հաղթահարվում են, այլ նաև նպաստում եվրասիական ինտեգրմանը:

«ՌԴ ներմուծման փոխարինման քաղաքականությունը խթանում է ինչպես հայրենական, այնպես էլ ԵՏՄ երկրների արտադրությունը»,-հավելել է Նարիշկինը:

Նա նշել է, որ ըստ փորձագետների, հակառուսական պատժամիջոցներն ամենից շատ վնասել են Ուկրաինային և Մոլդովային, որոնք ընտրել են ԵՄ հետ ասոցացման ուղին:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---