Գեզիի դեպքերի ժամանակ սպանված դեռահասի գործով դատախազը պատանդ է վերցվել իր աշխատասենյակում

Գեզիի դեպքերի ժամանակ սպանված դեռահասի գործով դատախազը պատանդ է վերցվել իր աշխատասենյակում

PanARMENIAN.Net - Գեզիի դեպքերի ժամանակ ոստիկանության կողմից սպանված 15-ամյա Բերքին Էլվանի սպանության գործով դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը պատանդ է վերցվել իր աշխատասենյակում՝ Չաղլայանի դատարանի շենքում։ Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» ներկայացրել է պահանջներ, որոնք չկատարելու դեպքում սպառնում են սպանել նրան, գրում են թուրքական լրատվամիջոցները:

էլվանը վիրավորվել էր գազային ռումբի պայթյունից՝ Գեզի պուրակի մոտ, և մահացել էր ամիսներ անց՝ հիվանդանոցում:

Պահանջների թվում են Բերքին Էլվանի սպանության պատասխանատուներին ուղիղ եթեր տրամադրելը, որի ժամանակ նրանք պետք է խոստովանեն իրենց հանցանքը, ոստիկանները պետք է դատվեն Ժողովրդական դատարաններում, պետք է դադարեցվեն հետապնդումներն ու ճնշումները մինչև այսօր Բերքին Էլվանի համար կազմակերպված ցույցերին մասնակցածների հանդեպ: Դատախազին պատանդ վերցնողները նաև պահանջել են 3 ժամ հետո ապահովել իրենց անվտանգ հեռացումը դեպքի վայրից։

Թուրքական հատուկ նշանակության զորքերը մուտք են գործել շենք, որից հետո մի քանի կրակոց է լսվել: Իշխանություններն արգելել են ուղիղ հեռարձակումը դեպքի վայրից՝ պատճառաբանելով դա անվտանգության նկատառումներով: Նրանք նշել են, որ բանակցությունները ահաբեկիչների հետ շարունակվում են:

2014-ի ամռան սկզբին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգում շինարարության դեմ ակցիայից Թուրքիայի ողջ տարածքում սկսվեցին հզոր հակակառավարական ցույցեր։ Ցույցերի ժամանակ բախումների հետևանքով մահացավ 4 ցուցարար և 1 ոստիկան։ Միջազգային կազմակերպությունը դատապարտել են ցույցերի ճնշման ժամանակ Թուրքայի ոստիկանության ծառայության ուժերի ցուցաբերած կոպտությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---