ՌԴ Դաշնային Խորհրդում բացվել է հայագետ սենատորի աշխատանքների ցուցահանդեսը

ՌԴ Դաշնային Խորհրդում բացվել է հայագետ սենատորի աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ապրիլի 1–ին ՌԴ Դաշնային Խորհրդում բացվում է սենատոր Ռաֆայիլ Զինուրովի քանդակագործական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

«Անհատը աշխարհի երկրների պատմություններում». այս խորագրի ներքո ՌԴ Դաշնային Խորհրդի անդամը ներկայացնում է տարբեր երկրների հայտնի անհատների դիմանկարները, ովքեր մեծ դեր են խաղացել իրենց ժողովուրդների կյանքում: Հատուկ տեղ են գրավում հեղինակի հայրենի Բաշկիրիայի պատմական դեմքերի դիմանկարները: Ցուցահանդեսը նվիրված է ՇՀԿ և ԲՐԻԿՍ երկրների գագաթնաժողովին, որը տեղի կունենա այս տարվա հուլիսին Ուֆայում, PanARMENIAN.Net ին են հայտնել «Ռուս-հայկական համագործակցությունից»:

Ցուցադրությունում ներկայացված են նաև պատմական Հայաստանի թագավորները և հայկական ազատագրական շարժման հերոսները` սկսած Պարույր Սկայորդի թագավորից մինչև 1862 թ. Զեյթունի ապստամբության հերոս Մարկոս Թաշչյանը:

Ցուցահանդեսը կազմակերպվում է բաշկիրների մոսկովյան հայրենակցության և «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ: Այն կբացի ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Ռաֆայիլ Զինուրովը նաև «Հայաստան. հազարամյակների ուղի…» եռահատորյակի հեղինակն է, ուր չափածո կերպով շարադրել է հայոց ամբողջական պատմությունը: Գիրքը մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցողի մոտ, իբրև հայ ժողովրդի պատմության ուսումնասիրություն և մշակույթների երկխոսության դրսևորում, Ռաֆայիլ Զինուրովի աշխատանքը գրավել է պատմաբանների, արևելագետների, քաղաքական գործիչների և դիվանագետների ուշադրությունը:

Բաշկիր քաղաքական գործիչը ներկայացրել է տարբեր դարաշրջանների հայկական պետությունները, հնագույն ժողովրդի հարուստ մշակույթը, պատմության ողբերգական էջերը և հերոսական պայքարը: Հեղինակը իր մոտեցումն է դրսևորում հայ ժողովրդի տոկունության և արարման ոգու, հայկական մշակույթի ակունքների և դրա համամարդկային նշանակության նկատմամբ:

«Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի երկրորդ հատորը սկսվում է 4-6-րդ դարերում Հայաստանի վիճակի նկարագրումից, իսկ երրորդ հատորը հասնում է մինչև Սերժ Սարգսյանի նախագահության փուլը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---