Ամերիկյան Վերմոնտի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել 1 ապրիլի 2015 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միաձայն ընդունել է H.C.R. 86 բանաձևը՝ շարունակելով օգնել ցեղասպանությունների կանխարգելման շարժմանը և հիշատակի միջոցառումների օր սահմանելով մարդկության դեմ հանցագործության զոհերի համար, տեղեկացնում են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևելյան շրջանի գրասենյակից: Նահանգային օրենսդրի նիստին մասնակցել են ամերիկահայ գրողներ Քրիս Բոհջալյանը և Դանա Ուալռեթը, որոնց նախնիները Ցեղասպանությունը վերապրածներն են: Նրանք ներկայացրել իրենց ընտանիքների պատմությունը, Ցեղասպանության 8 փուլերը և թուրքական ժխտողականությունը: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը Վերմոնդի օրենսդիրները ձայն տվեցին հավերժ լռեցված հազարավոր հայերի: Վերմոնտն այս կերպ օգնում է տարածել ճշմարտությունը անատոլիական հարթավայրում և սիրիական անապատում մեկ դար առաջ տեղի ունեցածի մասին, իջեցնել ժխտողականութան տոնը», -ասել է Քրիս Բոհջալյանը, իսկ Դանա ՈՒալռեթն ընդգծել է, որ Ցեղասպանությունը շարունակվում է, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել փաստերը: Վերմոնտ նահանգը Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է, երբ նահանգապետ Ջեյմս Դուգլասը 2004-ին ապրիլի 24-ը հռչակեց հայ նահատակների հիշատակի օր: ԱՄՆ 50 նահանգներից 43-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ–ից հերքել են լուրերը, թե պետպատվերը հիվանդանոցներում սպառվել է 43 միջոցառումներից/ենթամիջոցառուներից 2-ն է իրականացվում հերթագրման սկզբունքով ՄԻՊ․ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում Նա նշել է, որ անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին Էդգար Ավետիսյանը նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը |