Քաղաքագետ. Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը ՀՀ-ին շնչելու հնարավորություն կտա

Քաղաքագետ. Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը ՀՀ-ին շնչելու հնարավորություն կտա

PanARMENIAN.Net - Մոտ երկու տարի առաջ Իրանի միջուկային ծրագրի շուրջ սկսված և ներկայումս Լոզանում ընթացող բանակցությունների հերթական փուլը չափազանց մեծ, արտակարգ կարևորության ունի Հայաստանի համար, այսօր՝ ապրիլի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Կովկաս ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Իրանում այս բանակցությունների հետ չափազանց մեծ հույսեր են փայփայում: «Ռոյթերս»-ում կարդացի, որ բոլոր հարցերը գլխավորապես լուծված են, և մնացել են տեխնիկական հարցերը: Ես տեսել եմ, որ դա այդպես չէ, բայց դատելով նրանից, թե Սերգեյ Լավրովն էլ ինչ է ասել, ինչ-որ առաջընթաց կա»,- ասել է նա։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը Լոզանում մասնակցում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, հայտարարել է, որ «նախարարների մակարդակով սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի միջուկային խնդրի բոլոր առանցքային հարցերի վերջնական կարգավորման շուրջ»:

Սերգեյ Լավրովը հստակեցրել է, որ «պայմանավորվածությունը ենթադրում էր համապարփակ մոտեցում, ներառյալ ՄԱԳԱՏԷ-ի գծով Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի հավաստում ու պատժամիջոցների վերացում»: ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ նոյեմբերին ստանձնած պարտավորությունները բոլոր քաղաքական ասպեկտների լուծման համար քաղաքական շրջանակ ձևավորովելու վերաբերյալ, կատարված են: «Վեցյակի» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական ադամներն ու Գերմանիան) և Իրանի փորձագետները մինչև հունիսի ավարտը կլրամշակեն տեխնիկական մանրամասները:

Քաղաքագետը հավելել է, որ պետք է սպասել՝ բանակցությունները մինչև հունիս ինչպես կընթանան և որ բավական լայնածավալ աշխատանք է նախանշված:

«Սա շատ կարևոր է մեզ համար, որովհետև պատժամիջոցների թեթևացումը կամ դրանց հանումը, Իրանի ներքին շուկան կդարձնի պակաս պրոտեկցիոնիստական, և սա դրական կանդրադառնա Հայաստանի համար, որն արդեն խեղդվում է առանց մատչելի շուկաների»,- ասել է Իսկանդարյանը և նկատել, որ տարածված սխալ թեզ կա, որ իրանական շուկան մեզ համար բաց է: «Դա այդպես չէ, բաց է միայն իրանական էներգետիկան»,-նշել է նա: Իսկանդարյանը կարևորել է նաև Մերձավոր Արևելքում, հատկապես Եմենում զարգացող իրաաարձությունները ՝ շիաական-սուննիական հակամարտությունը։ Անդրադարձել նաև, որը նրա խոսքով, ուղիղ ազդում է Հայաստանի վրա, քանի որ Հայաստանն ուղիղ կերպով կախված է Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերություններից:

Անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին, Իգոր Կոլոմոյսկու և երկրի նախագահ Պորոշենկոյի՝ օրերս հանգուցալուծված հակամարտությանը, քաղաքագետն առաջարկել է չօգտագործել «օլիգարխ», բառը, և այն փոխարինել «խոշոր գործարարների կոալիցիոն համակարգ»-ով. «Այդ կոալիցիայում կարող են փոխվել ֆիգուրները, բայց ոչ կառուցվածքը, և այն միշտ կրկնում է նախորդները»:

Ուկրաինայի ամենաազդեցիկ և հարուստ մարդկանցից մեկը` միլիարդատեր Իգոր Կոլոմոյսկին մարտի 25-ից Դնեպրոպետրովսկի նահանգապետը չէ: Նրա պաշտոնանկության մասին հրամանագիրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել օլիգարխի հետ դեմ առ դեմ հանդիպումից հետո, հայտարարելով. «Մենք պարտավոր ենք ապահովել խաղաղությունն ու կայունությունը: Դնեպրոպետրովսկի մարզը շարունակում է մնալ մեր միջնաբերդը Ուկրաինայի արևելքում, շարունակում է պաշտպանել քաղաքացիների խաղաղությունն ու անդորրը»:

Սակայն նա կարծում է, որ սա Ուկրաինայում կենտրոնամետ իշխանության հաստատման ուղղությամբ արված փորձերից միակ խոշոր հաղթանակն է. «Մինչ այս այն, ինչ այնտեղ կատարվում էր, նման էր կոլապսների սերիայի: Նկատի ունեմ բոլոր` բարեփոխումներ անելու փորձերը, արևմտյան օգնություններն օգտագործելու, կանոնակարգելու կառավարության բոլոր փորձերը: Եվ կարծում եմ, որ Ուկրաինայի իշխանության պրոբլեմը կոչվում էր ոչ թե Դոնբաս, այլ Կոլոմոյսկի, որովհետև Ուկրաինան առանց Դոնեցկի, Լուգանսկի ու Ղրիմի, միևնույն է՝ Ուկրաինա է, իսկ առանց Զապորոժիեի ու Դնեպրոպետրովսկի արդեն Ուկրաինա չէ»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցյակի» (ՌԴ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) և Իրանի միջև վերսկսվեցին 2013-ին, երբ նախագահ դարձավ Հասան Ռոուհանին: Նա խոստացավ, որ քայլեր կձեռնարկի դուրս բերելու համար երկիրը միջազգային մեկուսացումից: Ակնկալվում է, որ մարտի վերջին շրջանակային համաձայնագիր կստորագրվի Թեհրանի հետ, իսկ մինչև հուլիսի 30-ը՝ վերջնական:

2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Մեկ տարի անց համաձայնագիր դեռ մշակված չէր, գոյություն ունի միայն «գործողությունների միջանկյալ պլան»: Կողմերը երկարացրել են բանակցությունները մինչև 2015-ի հունիսի վերջ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---