ՀՀ-ում սկսվել են ռուսական ռազմաբազայի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունները

ՀՀ-ում սկսվել են ռուսական ռազմաբազայի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունները

PanARMENIAN.Net - Հայաստանում սկսվել են ռուսական ռազմաբազայի հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումների զորավարժությունները: Զինվորականները դաշտային վարժանքներ են սկսել ծովի մակարդակից ավելի քան 1.500 մ բարձրության վրա:

«Դաշտային վարժանքների ժամանակ կանցկացվեն մարզումներ պայմանական հակառակորդի միայնակ և խմբակային օդային թիրախների հարձակումները հետ մղելու վերաբերյալ, որոնց ընթացքում զինծառայողները կլուծեն ավելի քան 100 տակտիկական խնդիր՝ առանց մարտական կրակոցների՝ օգտագործելով ակտիվ ձայնային խոչընդոտներ, ինչպես նաև հակալոկացիոն հրթիռներ»,- Газета-ին հղով գրում է Tert.am-ը:

Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից փոխանցում են, որ զորավարժություններին մասնակցում է մոտ 300 զինծառայող։

Մարտի 18-ին ՀՀ–ում մեկնարկել էին Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների դաշտային զորավարժությունների շրջանակում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հաշվարկների վարժանքները։ Մեկ շաբաթ տևող վարժանքների ընթացքում մոտ 50 զինծառայող մշակել է «Գրադ» ռազմական մեքենաներից կրակելու հմտությունները։

Գործնական վարժանքներն անցկացվել են բարձր լեռնային պայմաններում` ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, ինչը վարժանքների անցկացման բնորոշ առանձնահատկությունն է քամու և մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխության պատճառով և ազդում է գնդակի թռիչքի բալիստիկ առանձնահատկությունների վրա։ Վարժանքների կեսը գիշերային ժամերին էր, ուսումնական օրը տևել է 10 ժամ։

Մարտական հաշվարկների կողմից ավելի հստակ թիրախ բռնելու համար օգտագործվել են անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հնարավորությունները, որոնք փոխանցում են թիրախների կոորդինատները «Նշանառու 2» ժամանակակից համալիրի օգտագործմամբ։ Վարժանքների ընթացքում օգտագործվել է մոտ 500 միավոր 120 միլիմետրանոց ռեակտիվ գնդակներ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---