Կոնգրեսական Շիֆը Ներկայացուցիչների պալատում կընթերցի Ցեղասպանության զոհերի անունները

Կոնգրեսական Շիֆը Ներկայացուցիչների պալատում կընթերցի Ցեղասպանության զոհերի անունները

PanARMENIAN.Net - Հայանպաստ գործունեությամբ հայտնի ամերիկացի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը տեղեկացրել է, որ ապրիլի 22-ին մի ամբողջ ժամ կտրամադրի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի անունների ընթերցմանը:

Կոնգրեսականը կոչ է արել Ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց հարազատների անուններն ուղարկել համապատասխան հասցեով, որպեսզի դրանք ևս ներառվեն իր կողմից ընթերցվելիք ցուցակում, հայտնում է asbarez.com-ը Արցախպրեսի փոխանցմամբ:

«Մեկ ժամվա ընթացքում ես կկարողանամ ընթերցել Ցեղասպանությանը զոհ գնացած մարդկանց միայն փոքր թվի անունները: Իսկ 1.5 միլիոնից ավելի զոհվածների անուններն ամբողջովին ընթերցելու համար կպահանջվեն շաբաթներ: Լիահույս եմ, որ իմ այս քայլով կօգնեմ հանրության ուշադրությունը հրավիրել այս ոճրագործությանը: Մարդիկ, ում անունները ես կընթերցեմ, եղել են որդի, դուստր, մայր ու հայր, տատ ու պատ, մորաքույր ու քեռի. նրանցից ամեն մեկի կյանքն անգին էր»,- ասել է կոնգրեսականը:

Մարտի 18-ին ԱՄՆ օրենսդիրները ԱՄՆ Կոնգերսում բանաձև ներկայացրեցին Հայոց ցեղասպանության մասին: «Ճշմարտության և արդարության մասին» բանաձևը ստացել է Ներկայացուցիչների պալատի 44 անդամների աջակցությունը:

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ու հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա:

Ինչպես ասաց կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձևը ներկայացնելիս, ոչ մի կասկած չկա, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհն են դարձել:

Ըստ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի, Հայոց ցեղասպանութան ժխտումը խարխլում է երկարատև խաղաղության ու անվտանգության հիմքերը՝ առավել հավանական դարձնելով ոճրագործությունները նաև ապագայում: Մինչդեռ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պայքարում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար արդեն մոտ 40 տարի՝ 1975. թվականից ի վեր, երբ ներկայացվեց առաջին բանաձևը: «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանություն գործելու առաջին քայլն է»,-հիշեցրել է կոնգրեսականը:

Բրեդ Շերմանն իր հերթին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, սենատոր լինելով, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես և գործող պետքարտուղար Ջոն Քերին: «Ժամանակն է. որ գործադիր ու օրենսդիր իշխանությունները նույն ուղղությամբ գործեն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---