2050-ին քրիստոնյաների և մահմեդականների քանակը մոլորակում կարող է հավասարվել 3 ապրիլի 2015 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Քրիստոնեությունը դեռևս մնում է առաջատար համաշխարհային կրոնը հետնորդների քանակի առումով, սակայն իսլամը շուտով կարող է հասնել այդ ցուցանիշին: Եթե պահպանվեն առկա միտումները, մինչև 2050 թ. քրիստոնյաների ու մահմեդականների քանակը մոլորակում կարող է հավասարվել, իսկ 2070-ին արդեն մահմեդականները մեծամասնություն կկազմեն: Նման կանխատեսում կա Վաշինգտոնի Պիուի անվան հետազոտական կենտրոնի մասնագիտական բաժանմունքի հրապարակած զեկույցում: Ըստ փաստաթղթի, 2010 թ. տվյալներով, աշխարհում մոտ 2,2 մլրդ քրիստոնյա կա: Նրանք կազմում էին երկիր մոլորակի բնակչության 31 տոկոսը: Մահմեդականների ցուցանիշը շատ ավելի նվազ էր՝ 1,6 մլրդ մարդ կամ 23 տոկոս: Սակայն իսլամի հետնորդները բնակվում են մոլորակի ժողովրդագրական դինամիկ աճ ունեցող տարածաշրջաններում: Ըստ ամերիկացի մասնագետների, 2050-ին նրանց ընդհանուր քանակը կավելանա 73 տոկոսով՝ քրիստոնյաների 35 տոկոսի դիմաց: Արդյունքում մոլորակի բնակիչների 9,3 մլրդ-ից 2,8 մլրդ մահմեդականներ են, 2,9 մլրդ-ը՝ քրիստոնյաներ: Ի դեպ, քրիստոնյաների մոտ 40 տոկոսն ապրելու է Աֆրիկայում՝ Սահարայից դեպի հարավ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Եվրոպայում միգրացիայի հետևանքով մահմեդականների քանակը կկազմի բնակչության ընդհանուր քանակի 10 տոկոսը: Մի շարք երկրներում, ներառյալ Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, քրիստոնյաներն այլևս մեծամասնություն չեն կազմի: ԱՄՆ-ում իսլամը հետնորդների թվով երկրորդ կրոնը կլինի քրիստոնեությունից հետո՝ գերազանցելով հուդայականների քանակը: Քրիստոնյաների քանակն Ամերիկայում կնվազի երեք քառորդից մինչև երկու երրորդը: Համաշխարհային մեծ կրոններից միակը, որտեղ հետազոտողները քանակային աճ չեն կանխատեսում առաջիկա 4 տասնամյակում, բուդդայականությունն է: Պատճառն այն է, որ այդ կրոնի հետնորդների շրջանում հավատացյալների թվում ծնելիության ամենացածր մակարդակն է գրանցված՝ մեկ կնոջը միջինը բաժին է ընկնում 1,6 երեխա: Մահմեդականների ու քրիստոնյաների ցուցանիշները շատ ավելի բարձր են՝ 3,1 և 2,7 համապատասխանաբար: Ըստ հետազոտողների կանխատեսումների, աշխարհում նվազման միտում ունի նաև աթեիստների, ագնոստիկների և ոչ մի կրոնին իրեն չդասող մարդկանց քանակը, թեև առանձին երկրներում՝ ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, օրինակ, նրանց քանակը կաճի: Photo: Islamreview.ru Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |