Ապրիլի 6-ին մեկնարկում է System of a Down-ի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շրջագայությունը

Ապրիլի 6-ին մեկնարկում է System of a Down-ի՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շրջագայությունը

PanARMENIAN.Net - «Գրեմիի» մրցանակակիր հանրահայտ System of a Down խումբը բարձրանալու է աշխարհի բեմերը՝ բարձրացնելու 100 տարի առաջ մի ամբողջ էթնիկ խմբի ոչնչացման փորձերի մասին իրազեկվածությունը:

System of a Down-ի բոլոր համերգներն ազդեցիկ հարթակ են միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հարցին շուրջ կենտրոնացնելու համար: Ապրիլի 6-ին խումբը մեկնարկելու է իր «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը: 2005 թվականին նրանց վերջին ալբոմի թողարկումից հետո երկրպագուների համար խմբի ելույթները նվեր են, LA Daily News պարբերականին հղումով գրում է ArmenianGenocide100.org-ը:

«Մեր ընտանիքներն անցել են այդ ամենի միջով, այդ պատճառով ամերիկահայերիս համար կարևոր է ոչ միայն իրազեկություն տարածել, այլև արդարություն բերել այս գործին: Ցեղասպանությունն այսօր էլ է տեղի ունենում: Սա հիվանդություն է, որը շարունակվում է առ այսօր»,- ասել է խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը:

Թանկյանն ու խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը խոսել են նաև հանրապետական կոնգրեսական Ադամ Շիֆի և այլոց հետ գործակցության մասին և հույս ունեն հասնել Օբամայի վարչակազմի ու թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Այժմ սա հատկապես արդիական է, քանի որ հայերը 1915 թվականի ապրիլի 24-ը նշում են որպես ոճրագործությունների մեկնարկ: Այդ օրը հայ ազգի մտավորականները ձերբակալվել, ապա թուրք զինվորների ձեռքով մահապատժի են ենթարկվել: Այդ ամենն արվում էր որպես տարածաշրջանի «թուրքացման» ծրագրի մի մաս:

«Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայանալիք համերգով և կներառի համերգներ աշխարհի 14 բեմերում` ներառյալ Եվրոպան, Հարավային և Հյուսիսային Ամերիկաները, ինչպես նաև ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախորդ օրը, առաջին անգամ ելույթով Երևանում: Ապրիլի 10-ին SOAD-ը կլինի Լոնդոնում՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի Olympisky-ում, ապրիլ 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---