Սամվել Սևյանը հաղթել է աշխարհում 5-րդ վարկանիշով շախմատիստին 4 ապրիլի 2015 - 12:30 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյանը շախմատի Ամերիկայի առաջնության հերթական տուրում հաղթել է աշխարհում 5-րդ վարկանիշն ունեցող շախմատիստին, հայտնում է Արցախպրեսը: ԱՄՆ առաջնության 3-րդ տուրում Սևյանը սև խաղաքարերով հաղթել է Ուեսլի Սոյին: Սա Սևյանի առաջին հաղթանակն էր առաջնությունում, մինչև այս նա առաջին տուրում զիջել է Վարուժան Հակոբյանին, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի խաղացել Գատա Կամսկու հետ: Այժմ երիտասարդ գրոսմայստերն ունի 1.5 միավոր: ԱՄՆ առաջնությունում հանդես եկող Վարուժան Հակոբյանն երրորդ տուրում կիսեց միավորը Տիմուր Գարիևի հետ: Հակոբյանն ունի 1,5 միավոր: ԱՄՆ առաջնությունը բաղկացած է 11 պարտիաներից: Մրցաշարին մասնակցում են 9 շախմատիստներ: 2014-ի նոյեմբերի 23-ին շախմատի Սենթ Լուիսի մրցաշարում Սամվել Սևյանը չորս հաղթանակ տարավ: Մրցաշարի ավարտին Սևյանի վարկանիշը հասավ 2500, որի շնորհիվ նա ստացավ գրոսմայստերի կոչում: Սամվել Սևյանը ծնվել է 2000 թ. դեկտեմբերի 26-ին ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Քորնինգեն քաղաքում: Սևյանը շախմատ է խաղում 5 տարեկանից, տանը նրան օգնում է հայրը: Նա նաև հեռահար մեթոդոով մարզվում է հայտնի մարզիչ Անդրանիկ Մարտիրոսյանի մոտ: 9 տարեկանում Սևյանը լրացրեց սպորտի վարպետի նորման: 12 տարեկան և 10 ամսականում նա հերթական ռեկորդը սահմանեց՝ դառնալով ԱՄՆ միջազգային կարգի ամենաերիտասարդ սպորտի վարպետը: Ինչպես նշում է շախմատիստի հայրը՝ Արմեն Սևյանը, այժմ Սամվելը վեցերորդն է աշխարհի երիտասարդ շախմատիստների վարկանիշում: Սամվելի հաջորդ նպատակն է հասնել 2600 վարկանիշի, ինչը թույլ կտա նրան հրավերներ ստանալ ամենահեղինակավոր միջազգային մրցաշարերից: Photo. Connie.Grosch Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են Հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են Պետդեպն ապատեղեկատվություն է անվանել Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին պնդումները Նշել է, որ անվտանգային հարցեր օրակարգում չեն եղել |