Մեդվեդև. ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու ստեղծումը որոշված հարց է

Մեդվեդև. ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու ստեղծումը որոշված հարց է

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու ստեղծումը որոշված հարց է: Այդ մասին ապրիլի 6-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Փաստաթղթերը շուտով պատրաստ կլինեն»,-ասել է վարչապետը վիետնամցի պաշտոնակցի հետ զրույցում: Ըստ Մեդվեդևի, արդեն առաջիկայում կարող է համաձայնագիր ստորագրվել, հայտնում է «Բիզնես նորությունների գործակալությունը»:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---