Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Պուտինի առաջիկա այցը Երևան

Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են Պուտինի առաջիկա այցը Երևան

PanARMENIAN.Net - Երևանում սպասում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ: «Առաջիկայում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան՝ նա կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին»,-ասել է Նալբանդյանը: Նա հավելել է, որ երկու երկրների նախագահները մայիսին կհանդիպեն նաև Մոսկվայում «Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում», հայտնում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Երևանում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կայցելի Հայաստան ապրիլի 20-ից հետո, հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրոք, այցի հարցն օրակարգում է»,-ասել է նա: «Այցը նախապատրաստվում է և քննարկվում է»,-ասել է Պեսկովը: «Երբ ստույգ ամսաթիվը որոշվի ու հաստատվի, մենք կհայտնենք այդ մասին»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարը համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակում, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---