Samsung-ը կներկայացնի առաջին «խելացի ժամացույցը» կլոր դիսփլեյով

Samsung-ը կներկայացնի առաջին «խելացի ժամացույցը» կլոր դիսփլեյով

PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung կորպորացիան աշխատում է Gear A «խելացի ժամացույցի» վրա, որը նաև Orbis անվանումն ունի: Դա լինելու է առաջին բարձր տեխնոլոգիայով ձեռքի ժամացույցը կլոր դիսփլեյով, հայտնում է IBTimes ռեսուրսը:

Այն վաճառասեղաններին կհայտնվի երկու տարբերակով: Մեկը հագեցած կլինի Bluetooth մոդուլով, որը թույլ է տալիս միանալ ինտերնետին սմարթֆոնի միջոցով, իսկ երկրորդը` 3G մոդուլով, որը նախատեսված է զանգերի ու տեքստային հաղորդագրությունների ինքնուրույն մշակման համար, առանց հեռախոսին միանալու: Երկու տարբերակները կունենան նաև Wi-Fi աջակցություն:

«Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ:

Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---