ՊՆ մամուլի քարտուղարը՝ առաջնագծում քայլերի, վիրավոր զինվորների բուժման և պահեստազորի մասին

ՊՆ մամուլի քարտուղարը՝ առաջնագծում քայլերի, վիրավոր զինվորների բուժման և պահեստազորի մասին

PanARMENIAN.Net - Մենք լավ ենք ճանաչում մեր թշնամուն` մշտապես փորձում է մեզ համար կարևոր օրերին լարել իրավիճակը: Այդ իսկ պատճառով զինված ուժերում, առաջնագծի ծառայության խստացման ուղղությամբ համապատասխան քայլեր արվել են և արվելու են, այսօր՝ ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե հակառակորդի ակտիվացումը պայմանավորում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներով, հետևաբար ի՞նչ քայլեր է ձեռնարկել պաշտպանության նախարարությունը:

Ինչ վերաբերում է վետերանների առաջարկին՝ գնալ առաջնագիծ, Հովհաննիսյանը պատասխանել է, որ լինում են դեպքեր, երբ օրինաչափ է լինում, բայց այսօր զինված ուժերն իրենց խնդիրը կատարում են և հրատապ անհրաժեշտություն, որպեսզի պահեստազորը մասնակցի առաջնագծի ծառայությանը, չկա, գրում է Panorama.am-ը: Զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժսպասարկման հասանելիության խնդիրներն անդրադառնալով ՊՆ մամուլի քարտուղարը նշել է. «Վիրավորված զինծառայողի ամբողջ բուժումը Հայաստանի տարածքում իրականացնում է պաշտպանության նախարարությունը համապատասան օրենքով՝ անկախ ինչ ծավալի բուժում է և որքան դրամական միջոցներ են անհրաժեշտ լինում: Նույն օրենքի համաձայն, Հայաստանի տարածքից դուրս բուժսպասարկման համար նախարարությունը պարտավոր չէ վճարել, ինչպես նաև ֆինանսական միջոցներն են սուղ, մինչդեռ արտասահմանում բուժումը սկսվում է 30 հազար դոլարից»:

Միաժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ տարեկան առավելագույնը 4 զինծառայողի, ում անհրաժեշտ է արտերկրի կլինիկաներում բուժում, պաշտպանության նախարարությունն օգնում է. «Տալիս ենք այնքան, ինչքան ի վիճակի ենք»:

Բանակում կարգապահական խնդիրների և դրանց հետևանքով տեղի ունեցած հանցագործությունները, սպանության և ինքնասպանության դեպքերի մասին ՊՆ մամուլի քարտուղարը նշել է՝ նվազել են: Նրա ներկայացրած տվյալով 2014-ին 2013 թվականի համեմատ 60 տոկոսով նվազել են կարգապահական խնդիրները: «Ընդունում ենք, որ կան պրոբլեմեր, դրա համար կա համակարգային և խորը բարեփոխումների ծրագիր, որը ներառում է միլիոնավոր գործառույթներ: Այն, որ 2010-11 թվականից հետո ոչ կանոնադրային հարաբերություրններում տեղի ունեցած սպանության, ինքնասպանության, ծանր հետևանքով հանցագործությունները նվազել են, փաստ է»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---