BMW ներկայացրել է համալրված իրականության ակնոցը վարորդների համար, որը մեքենան «թափանցիկ» է դարձնում

BMW ներկայացրել է համալրված իրականության ակնոցը վարորդների համար, որը մեքենան «թափանցիկ» է դարձնում

PanARMENIAN.Net - Գերմանական BMW կոնցերնն, ի դեմս Mini դուստր ձեռնարկության, համալրված իրականության նոր ակնոց է ներկայացրել, որը թույլ է տալիս տեսնել մեքենայի թափքի միջով: Mini Augmented Vision համակարգը ներկայացվել է Շանհայում անցնող ավտոմոբիլային ցուցահանդեսի ժամանակ:

Լրացուցիչ իրականության (augmented reality, AR «ընդլայնված իրողություն) տեխոնոլգիան լրացուցիչ վիզուալ տվյալներ է մտցնում մարդու տեսադաշտ` համալրելու համար շրջապատի մասին տեղեկությունները և բարելավելու տեղեկատվության ընկալումը: Այլ կերպ ասած, համակարգիչը արհեստական վիզուալ օբյեկտները զուգորդում է իրական շրջակա միջավայրի հետ` հնարավորություն տալով լիարժեք կամ կողմնակի տեղեկատվություն ստանալ:

Օգտատերի տեղեկատվությունն ակնոցը բերում է վարորդի տեսադաշտ կոմպակտ թափանցիկ դիսփլեյի միջոցով: Եվ որպեսզի վարորդը չշեղվի ճանապարհից, ձայնային ուղեկցությունը վերարտադրվում է ավտոմեքենայի աուդիոհամակարգի միջոցով: Ակնոցը երթևեկության ուղղության սլաքները բերում է անմիջապես ճանապարհի վրա, ինչը զգալիորեն ավելի դյուրին է դարձնում մեքենա վարելը:

Mini Augmented Vision ակնոցը հագեցած է նաև X-Ray Vision գործառույթով: Ըստ վարորդի ցանկության, ավտոմեքենայի արտաքին տեսախցիկների պատկերը բերվում է անմիջապես դիսփլեյի վրա, ինչը մեքենայի թափքի թափանցիկության պատրանք է առաջացնում: Նման տեսանելիությունը թույլ է տալիս նկատել քարերը, արգելապատնեշները, ինչն օգնում է մեքենան կայանելիս:

BMW - Bayerische Motoren Werke AG ընկերությունը ստեղծվել է 1916թ-ին Մյունխենում: Արտադրում է ավտոմեքենաներ, մոտոցիկլեր, շարժիչներ, հեծանիվներ: Ընկերության դրամաշրջանառությունը 2011-ին կազմել է 68,8 մլրդ եվրո, իսկ զուտ շահույթը` գրեթե 5 մլրդ եվրո:

Mini փոքր տարողության ավտոմեքենաների մակնիշ է, որ մշակվել է բրիտանական British Motor Corporation կորպորացիայի կողմից 1958 թ. և տարբեր արտադրողների կողմից թողարկվել է մինչև 2000 թ.: 1994 թ. Rover Group-ի կազմում այն վաճառվեց BMW կոնցերնին: 2000 թ. այդ ընկերության Mini-դուստր կազմակերպությունը առանձին իրավաբանական անձ է, որը տեղակայված է Մեծ Բրիտանիայում և արտադրում է ավտոմեքենաների նորացված մոդելները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---