Մեռելոցի և ոչ աշխատանքային օրերին վերաբերող օրինագծեր՝ ԱԺ-ում

Մեռելոցի և ոչ աշխատանքային օրերին վերաբերող օրինագծեր՝ ԱԺ-ում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել օրինագծերի փաթեթներ` «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»: Դրանց ընդունմամբ, ըստ նրա, կարիք չի լինի տաղավար տոներին հաջորդող մեռելոցի օրերը սահմանել ոչ աշխատանքային և տեղափոխել շաբաթ օր:

«Մասնավորապես, առաջարկվում է աշխատողներին տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին աշխատանքից 3 ժամով բացակայելու իրավունք վերապահել՝ ննջեցյալ հարազատների գերեզմաններ այցելելու համար», - ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը և նշել նաև, որ խտրականություն թույլ չտալու համար, նախատեսել է հատուկ դրույթ այլ կրոնական ուղղություներին դավանող անձանց համար, ովքեր կարող են օգտվել նշված իրավունքից իրենց կրոնական տոմարով համապատասխան օրերին գերեզմաններ այցելելու համար:

Մարուքյանն ընդգծել է, որ երկուշաբթի օրվա փոխարեն շաբաթ օրն աշխատանքային սահմանելով բանկերն ու համանման կառույցները չաշխատելով երկուշաբթի և աշխատելով շաբաթ օրը՝ փաստացի 2 օրն էլ չեն կարողանում որոշակի փոխանցումներ և այլ գործառնություններ կատարել: Մյուս կողմից, բաց է մնում շաբաթական 6 օր աշխատողների հարցը, քանի որ բազմաթիվ գործատուներ, հաշվի չառնելով աշխատանքային օրենսգրքի պահանջները, չաշխատած երկուշաբթի օրվա փոխարեն կիրակի օրն են աշխատանքի կանչում աշխատողներին, ովքեր փաստորեն այդպիսով աշխատում են 12 օր անընդմեջ:

Այսպիսով նախագծերի փաթեթը քաղաքացիների համար իրավական հիմք է ստեղծում համապատասխան օրն այցելելու գերեզմաններ՝ առանց ոչ աշխատանքային օր հայտարարելու անհրաժեշտության:

Ապրիլի 2-ի նիստին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ մեռելոցի օրերը ոչ աշխատանքային սահամանելու հարցում հասարակությունում կան տարբեր կարծիքներ. մի մասը համարում է, որ դա խաթարում է տնտեսական ակտիվությունը, և վարչապետը հանձնարարել է Հայ առաքելական եկեղեցու հետ համատեղ ուսումնասիրել խնդիր՝ հիմնավոր որոշում կայացնելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---