Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկել է «Հայաստան»-ը

Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկել է «Հայաստան»-ը

PanARMENIAN.Net - Երևանի կոնյակի գործարանն ապրիլի 14-ին անցկացրել է վերաթողարկված «Հայաստան» կոլեկցիոն կոնյակի շնորհանդեսը և փակ համտեսը ԶԼՄ ներկայացուցիչների համար:

«Հայաստանը» ստեղծվել էր հեռավոր 1940 թվականին ԵԿԳ լեգենդար կոնյակագործ, ի թիվս այլոց՝ «Դվին», «Աղթամար», «Նաիրի» և «Տոնական» կոնյակները ստեղծած Մարգար Սեդրակյանի կողմից: 75 տարի անց Երևանի կոնյակի գործարանը վերաթողարկել է «Հայաստանը»՝ նույնությամբ կրկնելով վարպետի հեղինակային կուպաժը: Տուրք մատուցելով ավանդույթներին՝ ԵԿԳ-ն շշալցնում է կոնյակն «Արարատի» զագվածային տեսականուն ոչ բնորոշ շշերով ու արտաքին ձևավորմամբ, որը կրկնում է պատմական «Հայաստան» կոնյակի արտաքին տեսքը:

Արարատ» ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը՝ ներկայացնելով կոնյակը, նշեց, որ «Հայաստանը» գործարանի կոլեկցիոն կոնյակների շարքից է, ինչը նախատեսում է հետկուպաժային լրացուցիչ հնացում: «Հայաստանի» պարագայում հետկուպաժային հնեցման շրջանը կաղնեփայտյա տակառներում կազմում է մոտ 10 տարի: Կոնյակին բնորոշ է սաթի գույն՝ կարմրափայտի ու կաղնու երանգներով, շոկոլադի, դարչինի և ցիտրուսի երանգներով բույր և հագեցած համ՝ մեղրի ու վանիլի մեղմ նրբերանգներով:

Կոնյակն այս պահին նախատեսված է միայն հայկական շուկայի համար: Սակայն, Քրիստինա Իշխանյանի խոսքերով, ապագայում պլանավորված է արտահանել այն նաև այլ շուկաներ:

Երևանի կոնյակի գործարանը հիմադրվել է 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործական ավանդույթների հետևորդն է: 1999 թվականից ԵԿԳ-ն մտնում է Pernod Ricard խմբի մեջ՝ շոտլանդական Chivas, շվեդական Absolut, իռլանդական Jameson, կուբայական Havana Club, բրիտանական Beefeater ու բազմաթիվ այլ հանրահայտ բռրենդերի հետ մեկտեղ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---