Britannica հանրագիտարանը խմբագրել է Ցեղասպանության մասին հոդվածը` «կոտորածները» փոխարինելով «ցեղասպանությունով»

Britannica հանրագիտարանը խմբագրել է Ցեղասպանության մասին հոդվածը` «կոտորածները» փոխարինելով «ցեղասպանությունով»

PanARMENIAN.Net - Հանրահայտ Encyclopedia Britannica հանրագիտարանը խմբագրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածը` Armenian massacres-ը («Հայերի կոտորածները») փոխարինելով Armenian Genocide («Հայոց ցեղասպանություն») վերնագրով, հայտնում է Panorama.am-ը:

Հոդվածում մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Երիտթուրքերի կառավարության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) հայերի դեմ դաժան արշավ էր: Հարյուր հազարավոր մարդկանց սպանությունը գիտնականների և կառավարությունների թեժ քննարկումների առարկա է դարձել: Հայերը նշում են, որ արշավը հայ ժողովրդին ոչնչացնելու կանխամտածված փորձ էր, այսինքն ցեղասպանություն: Թուրքիայի կառավարությունը դիմադրում է և հրաժարվում է ճանաչել այն որպես այդպիսին` պնդելով, որ թեև վայրագությունները տեղի են ունեցել, հայերի դեմ, որպես խմբի, բնաջնջման պաշտոնական քաղաքականություն չի եղել»:

«Բրիտանական հանրագիտարանը» ներկայումս հրատարակվող համապարփակ հանրագիտարաններից հնագույնն է. տպագրվել է 1768–71 թթ-ին, Էդինբուրգում: Նախկինում եղել են դեպքեր, երբ Հայաստանի վերաբերյալ նյութերը հանրագիտարանում աղավաղված են ներկայացվել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---