Եվրոպացի փորձագետ. Դժվար է կանխատեսել, թե որքանով կհաջողվի «փրկել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը»

Եվրոպացի փորձագետ. Դժվար է կանխատեսել, թե որքանով կհաջողվի «փրկել ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը»

PanARMENIAN.Net - Հայաստանն ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակում է մասնակցել «Արևելյան գործընկերություն» բազմակողմ կառույցների աշխատանքին: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարին` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել Եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոնի (Centre for European Policy Studies) ավագ փորձագետ, «ԵՄ արտաքին քաղաքականություն» և «քաղաքականություն ու հաստատություններ» միությունների ղեկավար Սթիվեն Բլոքմանսը:

«ՀՀ-ԵՄ համագործակցության խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, այն հարթակ է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Արևելյան հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հանի բանակցությունների համար»,- նշել է Ս.Բլոքմանսը:

Անդրադառնալով Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին բանախոսը նշել է, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե որքանով կհաջողվի «փրկել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ «արդեն հնացած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը փոխելու փոխարեն», հայտնում է Panoram.am-ը:

«Այս տարի մայիսի 21-22-ին կայանալիք Ռիգայի գագաթաժողովին վիզային ռեժիմի ազատականացումն ու Հայաստանի կողմից «Հորիզոն 2020» քաղաքացիական ավիացիայի համաձայնագրի ստորագրումը միակ սպասելիքներն են»,-շեշտել է Ս.Բլոքմանսը:

Փորձագետի կարծիքով, Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարական և տնտեսական շահերը, անկախ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից, դեռևս մնում են անփոփոխ: Այնուամենայնիվ, ըստ Ս. Բլոքմանսի, տարածաշրջանում և Սև ծովում Կրեմլի վարած քաղաքանությունը կարող է փոփոխել Բյուսելի հնարավոր քայլերը:

Բանախոսի կարծիքով, այնուհանդերձ Ուկրաինայում գրանցած ֆիասոկոյի և Արևելյան գործընկերության` Վիլնյուսի գագաթնաժողովի անհաջողությունից հետո ԵՄ-ն ցանկացած պարագայում շահագրգռված է գործընկերության բոլոր երկրների հետ երկխոսության պահպանման մեջ:

Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի գծով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, անդրադառնալով ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» մարտի 25-ին հրապարակված զեկույցին, հայտարարել է, որ զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք խնդիրներ, որ առկա են երկրում: Անդրադառնալով զեկույցում արծարծված հարցերին՝ նա նշել է, որ քննարկումը վերաբերում էր ոչ թե զուտ քաղաքական, կամ տնտեսական հարցերին, այլ շոշափում էր հարցերի ողջ սպեկտրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ոլորտներին: Մասնավորապես, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ: Հայաստանին վերաբերվող բաժնում ներկայացված են 2014-ին բարեփոխումների իրականացման ջանքերն ու հիմնական զարգացումները, ինչպես նաև առաջարկներ կան հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, ասել է Դիդենկոն՝ նշելով, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում:

Չնայած, որ Հայաստանը չի ստորագրել ԵՄ հետ որևէ փաստաթուղթ Առևտրի ազատ գոտու ստեղծման մասին, կողմերը շարունակել են քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունները քաղաքական և տնտեսական հարթակներում, որոնք չեն խախտում միջազգային պայմանավորվածությունները:

«Մարտի սկզբին հետագա գոծակցության շրջանակների ուրվագծման աշխատանքներն ավարտվեցին: Եվրահանձնաժողովը պետք է մանդատ տրամադրի ԵՄ անդամ երկրներին Հայաստանի հետ բանակցելու համար: Հուսով ենք, որ բանակցությունների արդյունքները կարտացոլվեն Ռիգայի գագաթնաժողովի փաստաթղթում»,-ասել է Դիդենկոն:

Ավելի վաղ ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարեց, որ Հայաստանի հետ հետագա երկկողմ համագործակցությունը մշակվելու և իրականացվելու է՝ հաշվի առնելով Հայաստանի «այլ միջազգային պարտավորությունները»: ԵՄ-ն աջակցելու է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, ազատ տեղաշարժի համաձայնագրի, ռեադմիսիոն պայմանագրից բխող բարեփոխումների և այլ ուղղություններով:

«Ավելին՝ կշարունակենք աջակցություն ցուցաբերել ՀՀ քաղհասարակությանը»,-ասաց նա և հավելեց, որ առաջիկա երեք-չորս ամիսների աշխատանքներից հետո կլինեն ԵՄ-Հայաստան համապարփակ և ծավալուն հարաբերություններ: «Նախ, տարբերակված մոտեցման մասին. մենք պետք է ընդունենք, որ մեր գործընկերները տարբեր են ոչ միայն աշխարհագրությամբ. Վրաստանն ու Մոլդովան, օրինակ, առավել սերտ ինտեգրման ճանապարհն են ընտրել»,-ասաց ԵՄ հարևանության ընդլայնման հարցերով պաշտոնյան՝ կոչ անելով Վրաստանին կյանքի կոչել Ասոցացման համաձայնագիրը մասնակցային ոգով, իսկ Մոլդովային՝ էլ ավելի արագ իրականացնել բարեփոխումները:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---