ԵՄ-ն հանձնառու է շարունակել հարաբերությունները Հայաստանի հետ17 ապրիլի 2015 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 17-ին կազմակերպել էր է խորհրդարանական լսումներ՝ «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մինչ նիստի սկիզբը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու համար: Ելույթի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ով նշեց, որ մայիսի 21-22 Ռիգայում սպասվող Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ ԵՄ-ն շահագրգիռ է զարգացնել երկկողմ հարաբերությունները ՀՀ-ի հետ, և չնայած աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ Արևելյան գործընկերության՝ ԱլԳ-ի ներդրումը մնալու է ԵՄ քաղաքականության հիմքում: «ԵՄ-ն կոնկրետ գաղափարներ է ներկայացրել յուրաքանչյուր երկրի համար, և նպատակը հետևյալն է՝ առանձնահատուկ հարաբերություներ ունենալ ԵՄ-ի հետ»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ չնայած ՀՀ-ն որպես ինքնիշխան պետություն կայացրել է իր որոշումը՝ անդամակցելով ԵՏՄ-ին, սակայն ԵՄ-ն հանձնառու է դրանից հետո շարունակել հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ ԱլԳ-ի շրջանակներում, բոլոր այն ոլորտներում, որոնք համատեղելի են ՀՀ-ի նոր ընտրության հետ: «Մենք մանդատ ենք նախատեսել ապագա համագործակցության համար, շուտով այդ մանդատը կհաստատվի։ Թե ինչպիսին կլինի ժամանակացույցը, ներկայումս դժվար է կանխատեսել, մենք հուսով ենք, որ այդ գաղափարների փոխկապակցումը կլինի և դրանից հետո Ռիգայի համար կներկայացնենք և խորհրդակցություններ կանենք ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի վերաբերյալ»,-ասաց նա: Հրիսթեան ներկայացրեց նաև Եվրոպական հարևանության հրապարակած 2014 թ զեկույցը՝ ընդգծելով, որ Հայաստանը որոշ սահմանափակ առաջընթաց է ունեցել, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում Հայաստանը դեռ, մեղմ ասած, առաջընթաց չունի: «ԵՄ-ն ու ՀՀ-ն արդեն իսկ հուշագիր են ստորագրել. այդ աջակցությունը նախատեսում է ապագա համագործակցության հիմքերը, և 140-170 միլիոն եվրո գումար ենք տրամադրել։ Միայն 90 միլիոն եվրո տրամադրել ենք երկկողմ հարաբերությունների համար, տրամադրել ենք մասնավոր հատվածի զարգացման աջակցության և մարդու իրավունքներին աջակցելու համար»,-նշեց նա, հայտնում է Tert.am-ը: «Համոզված եմ, որ Ռիգայի գագաթնաժողովը հաստատելու է ԵՄ-ի հանձնառությունը, որ Արևելյան գործընկերությունը մեր առաջնային խնդիրն է մնում՝ ավելի սերտ, տարբերակված հարաբերություններ հաստատել ինքնիշխան և անկախ Արևելյան գործընկեր երկրների հետ, բոլոր վեց պետությունների՝ ինչպիսին էլ լինի նրանց հավակնությունների մակարդակը»,-ասաց նա: «Վիլնյուսից հետո զարգացումները մարտահրավեր են աշխարհաքաղաքականության շրջանակում, սակայն Արևելյան գործընկերության ներդրումը որպես քաղաքականություն կա և մնալու է ԵՄ քաղաքականության հիմքում»,-եզրափակեց նա: Ավելի վաղ Եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոնի (Centre for European Policy Studies) ավագ փորձագետ, «ԵՄ արտաքին քաղաքականություն» և «քաղաքականություն ու հաստատություններ» միությունների ղեկավար Սթիվեն Բլոքմանսը հայտարարեց, որ այաստանն ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակում է մասնակցել «Արևելյան գործընկերություն» բազմակողմ կառույցների աշխատանքին: «ՀՀ-ԵՄ համագործակցության խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, այն հարթակ է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Արևելյան հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հանի բանակցությունների համար»,- նշել է Ս.Բլոքմանսը: Անդրադառնալով Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին բանախոսը նշել է, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե որքանով կհաջողվի «փրկել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը՝ «արդեն հնացած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը փոխելու փոխարեն»: «Այս տարի մայիսի 21-22-ին կայանալիք Ռիգայի գագաթաժողովին վիզային ռեժիմի ազատականացումն ու Հայաստանի կողմից «Հորիզոն 2020» քաղաքացիական ավիացիայի համաձայնագրի ստորագրումը միակ սպասելիքներն են»,-շեշտել է Ս.Բլոքմանսը: Փորձագետի կարծիքով, Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարական և տնտեսական շահերը, անկախ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունից, դեռևս մնում են անփոփոխ: Այնուամենայնիվ, ըստ Ս. Բլոքմանսի, տարածաշրջանում և Սև ծովում Կրեմլի վարած քաղաքանությունը կարող է փոփոխել Բյուսելի հնարավոր քայլերը: Բանախոսի կարծիքով, այնուհանդերձ Ուկրաինայում գրանցած ֆիասոկոյի և Արևելյան գործընկերության` Վիլնյուսի գագաթնաժողովի անհաջողությունից հետո ԵՄ-ն ցանկացած պարագայում շահագրգռված է գործընկերության բոլոր երկրների հետ երկխոսության պահպանման մեջ: Ավելի վաղ Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերի գծով պատասխանատու Անդրեյ Դիդենկոն, անդրադառնալով ԵՄ «Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացումը 2014 թվականին» մարտի 25-ին հրապարակված զեկույցին, հայտարարել է, որ զեկույցում անդրադարձ է եղել Հայաստանին, ինչպես նաև ներկայացվել են մի շարք խնդիրներ, որ առկա են երկրում: Անդրադառնալով զեկույցում արծարծված հարցերին՝ նա նշել է, որ քննարկումը վերաբերում էր ոչ թե զուտ քաղաքական, կամ տնտեսական հարցերին, այլ շոշափում էր հարցերի ողջ սպեկտրը ԵՄ գործողությունների ծրագրի իրագործմանն ուղղված ոլորտներին: Մասնավորապես, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ: Հայաստանին վերաբերվող բաժնում ներկայացված են 2014-ին բարեփոխումների իրականացման ջանքերն ու հիմնական զարգացումները, ինչպես նաև առաջարկներ կան հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, ասել է Դիդենկոն՝ նշելով, որ ՀՀ անդամակցումը ԵՏՄ-ին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերություններում: Չնայած, որ Հայաստանը չի ստորագրել ԵՄ հետ որևէ փաստաթուղթ Առևտրի ազատ գոտու ստեղծման մասին, կողմերը շարունակել են քննարկել ՀՀ-ԵՄ հարաբերությունները քաղաքական և տնտեսական հարթակներում, որոնք չեն խախտում միջազգային պայմանավորվածությունները: «Մարտի սկզբին հետագա գոծակցության շրջանակների ուրվագծման աշխատանքներն ավարտվեցին: Եվրահանձնաժողովը պետք է մանդատ տրամադրի ԵՄ անդամ երկրներին Հայաստանի հետ բանակցելու համար: Հուսով ենք, որ բանակցությունների արդյունքները կարտացոլվեն Ռիգայի գագաթնաժողովի փաստաթղթում»,-ասել է Դիդենկոն: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: 2015-ի հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |