Ուկրաինան դեռևս դուրս չի գա ԱՊՀ կազմից

Ուկրաինան դեռևս դուրս չի գա ԱՊՀ կազմից

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը կարծում է, որ այժմ ԱՊՀ կազմից դուրս գալու ժամանակ չէ: Նախարարը դա ասել է «Եվրոպական պրավդային» տված հարցազրույցում:

Նախարարը նշել է, որ հիմա արդեն Ուկրաինան չի մասնակցում ԱՊՀ միջոցառումներին նախագահի, վարչապետի կամ ԱԳ նախարարի մակարդակով: «Սակայն մենք մինչ օրս մասնակցում ենք ԱՊՀ որոշ համաձայնագրերի` կենսաթոշակային ապահովման, դիպլոմների ճանաչման վերաբերյալ և այլն»,-ասել է նախարարը:

«Ես միշտ համամիտ եմ եղել և միշտ ինքս եմ ասել, որ ԱՊՀ-ն քաղաքական ակումբ է, խորհրդային ժամանակների ժառանգություն: Սակայն, եթե մենք հիմա դուրս գանք Համագործակցությունից, համաձայնագրերը «կփլուզվեն»` հազարավոր մարդկանց կյանքը բարդացնելով: Սկզբում պետք է մտածել, հետո հետագա քայլերը ձեռնարկել: Բացի այդ, մենք մասնակցում ենք ԱՊՀ միջոցառումներին, երբ ինչ-որ բանի ենք ուզում հասնել»,-ասել է արտգործնախարարը:

«Վերջին միջոցառման ժամանակ մենք խափանեցինք ռուսական կողմի պատրաստած որոշումն այն մասին, թե ինչպես կիրառել ԵԱՀԿ-ն` որոշում, որը միանշանակ մեր շահերից չէր բխում: Քանի որ ԱՊՀ-ում գործում է կոնսենսուսի սկզբունքը, մենք ուղղակի կասեցրինք այն»,-օրինակ է բերել Կլիմկինը:

Ուկրաինայում ԱՊՀ կազմից դուրս գալու մասին խոսեցին իշխանափոխությունից հետո: 2014-ի մարտին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշեց սկսել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը: Ուկրաինան որոշեց նաև հրաժարվել նախագահությունից այդ կազմակերպությունում` նախագահությունը երկրորդ անգամ ստանձնեց Բելառուսը: 2014-ի հոկտեմբերին Գերագույն ռադա օրինագիծ ներկայացվեց ԱՊՀ կազմից դուրս գալու վերաբերյալ:

2015-ի հունվարի 20-ին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը հայտարարեց, որ ԱՊՀ-ն Ուկրաինայի համար դերակատարություն ունի բացառապես այն հարթակում, որն առնչվում է նրա քաղաքացիների շահերին և երկիրը մտադիր չէ 2 մլն դոլար վճարել անդամակցության համար: Այդ հայտարարությունը տարակուսանք առաջացրեց ԱՊՀ Գործկոմում` այնտեղ նշեցին, որ ուկրաինական կողմն անցյալ տարի «ոչ մի գրիվնա, ոչ մի ռուբլի չի փոխանցել կազմակերպության բյուջե»: Գերատեսչության ներկայացուցիչները նշեցին, որ «Ուկրաինայի առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները ԱՊՀ մարմինների ֆինանսավորմանը Ուկրանայի մասնակցության բարդությունների մասին անհիմն են համարում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---