ՀՖՖ նախագահ. Հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետ

ՀՖՖ նախագահ. Հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետ

PanARMENIAN.Net - ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր՝ ապրիլի 18-ին ընտրական համաժողովում, լինելով միակ թեկնածուն, վերընտրվել է իր պաշտոնում: Համաժողովի նիստի ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծել է, որ այսուհետ առաջնահերթ ուշադրության կենտրոնում կպահի մանկապատանեկան ֆուտբոլի և ողջ հանրապետության տարածքում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման խնդիրները:

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեմային՝ Ռուբեն Հայրապետյանը նշել է, որ մեր թիմը հայտնվել է ծանր կացության մեջ: Այդուհանդերձ, նա արձանագրված արդյունքների մեջ միայն մարզչին չէ, որ մեղադրում է: ՀՖՖ նախագահն ընդունում է, որ, գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելով Բեռնար Շալլանդին, սխալ է գործել, սակայն վատ արդյունքների մեջ մեղադրում է նաև որոշ ֆուտբոլիստների, ովքեր կարծես թե նմանվում են այն տարիների ֆուտբոլիստներին, որոնք զբոսաշրջիկի կարգավիճակով էին ժամանում Հայաստան: Ռուբեն Հայրապետյանը խոստանում է, որ արագ կկարգավորի հավաքականում կարգապահության խնդիրը և նույնիսկ կհեռացնի այն ֆուտբոլիստներին, անկախ անուններից ու հեղինակությունից, ովքեր նման վերաբերմունք կդրսևորեն հայաստանյան ընտրանու հանդեպ, գրում է Panorama.am-ը:

ՀՖՖ նախագահը վստահ է, որ հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետը: Միայն նա կարող է գիտակցել, թե հավաքականը հանուն ինչի պետք է խաղա: Նա խոստացել է նաև, որ մոտ ապագայում կհրապարակի նոր գլխավոր մարզչի անունը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի 30-ին՝ նախորդ օրը Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում ալաբանացիների դեմ խաղում Հայաստանի հավաքականի պարտությունից հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---