ՀՀ նախագահ. Հաշտեցումը Թուրքիայի հետ հնարավոր է, եթե Անկարան ճանաչի Ցեղասպանությունը և դա անի անկեղծ

ՀՀ նախագահ. Հաշտեցումը Թուրքիայի հետ հնարավոր է, եթե Անկարան ճանաչի Ցեղասպանությունը և դա անի անկեղծ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հնարովոր է համարում հաշտեցումը Թուրքիայի հետ, եթե վերջինս ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Թուրքերի կողմից ցեղասպանության ընդունումը մեր ժողովուրդների հաշտեցման ամենակարճ ճանապարհն է»,-հայտարարել է նախագահը Euronews հեռուստաընկերությանը: «Եթե դա արվի անկեղծ, ապա կարճ ժամանակում Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները` կբարձրանան նոր` ավելի բարձր աստիճանի»,-ասել է նա: Նախագահը ճիշտ չի համարում պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու թուրքերի առաջարկը: «Չեմ պատկերացնում թե այդ հանձնաժողովն ինչպես պետք է աշխատի, քանի թուրք պատմաբանները կլինեն թուրք իշխանությունների և հասարակության ճնշման տակ, հայ պատմաբանները` հայ հասարակության, հայկական իշխանությունների ճնշման տակ: Մեզ համար այդպիսի առաջարկությունը վիրավորական է, որովհետև կասկածի տակ է դրվում ցեղասպանության փաստը:

Սարգսյանը նշել է. «Ես` որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, երկու անգամ փորձել եմ գնալ այդ ճանապարհով: Նախորդ երկու նախագահները ևս փորձում էին գնալ այդ ճանապարհով: Առաջինն այն էր, երբ մենք հանդես եկանք ցանկությամբ` առանց որևէ նախապայմանների ունենանք հարաբերություններ, այնուհետև քննարկել կողմերի համար վիճելի հարցերը: Երկրորդ այդպիսի փորձը 100-րդ տարելիցի նախօրեին էր, երբ ես մի քանի ամիս առաջ նամակ հղեցի Թուրքիայի նախագահին, և այդ նամակը արտաքին գործերի նախարարը հանձնեց համապատասխան թուրք պաշտոնյաներին: Նամակում ես հրավիրում էի Թուրքիայի նախագահին` մասնակցելու ապրիլի 24-ի միջոցառումներին և համատեղ ցավակցելու, համատեղ հիշելու զոհերի հիշատակը: Բայց թուրքական իշխանությունները այլ որոշում կայացրեցին և որոշեցին ապրիլի 24-ին` այն օրը, երբ նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում, անցկացնել Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություն»: Մեզ համար թուրքական կողմի այդ արձագանքներն անսպասելի չէին, որովհետև մենք մշտապես ականատես ենք լինում նրանց ժխտողականությանը: Ամեն անգամ նրանք թարմացնում են ժխտողականության իրենց գործիքակազմը: Ինչ վերաբերում է Հռոմի պապի հայտարարությանը, ապա ես այն համարում եմ էական և տեղին: Ես հավատում եմ, որ մարդկության դեմ հանցագործություններից զերծ աշխարհի կարող ենք հասնել միայն ուժեղ մարդկանց առաջնորդությամբ: Նորին Սրբությունը մեծ առաջնորդ է` արդարացի և ճշմարտախոս»:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական էր. առաջին անգամ էր Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Իսկ պատարագից հետո թուրքական հիստերիան դեռ շարունակվում է՝ վարչապետի, արտգործնախարարի, այլ նախարարների մակարդակով:

Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք:

Ապրիլի 12-ին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Անկարայում Վատիկանի դեսպանը: Արտգործնախարարությունում դեսպանին հայտնել էին, որ Հռոմի պապի հայտարարությունը հիասթափեցրել և վշտացրել է իրենց, ինչպես նաև վստահության կորստի պատճառ է դարձել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իր հերթին ևս կոշտ արձագանք էր տվել Հռոմի Ֆրանցիսկոս պապի երեկվա հայտարարությանը, գրում է թուրքական Vatan օրաթերթի կայքը: Դավութօղլուն հայտարարել է, թե այդ հայտարարությունը վայել չէ Պապին: «Հոգևոր առաջնորդներից ակնկալում ենք, որ խաղաղության կոչ անեն: Հռոմի պապի հայտարարությունները Եվրոպայում տարածված ռասիզմն է ավելացնում: Պապի հայտարարությունը միակողմանի է և անհիմն»,- ասել է նա:

Իսկ ապրիլի 13-ին Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըն Թուրքիա է կանչվել` խորհրդակցության նպատակով:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում` «դատապարտելով» Պապի հայտարարությունը երեք մեծ ողբեգությունների` «Հայոց ցեղասպանության, նացիզմի և ստալինիզմի մասին»: «Պապի հայտարարությունն անընդունելի է Թուրքիայի համար,-գրել է Էրդողանը:-Կրոնը չպետք է անհիմն հայտարարությունների համար հիմք ծառայի: Դա հանգեցնում է թշնամանքի և ատելության»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---