Պուտինը՝ ցեղասպանության մասին. Մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող որևէ արդարացում ունենալ

Պուտինը՝ ցեղասպանության մասին. Մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող որևէ արդարացում ունենալ

PanARMENIAN.Net - 1,5 մլն խաղաղ բնակիչ սպանվեց ու ավելի քան 6 հարյուր հազարը վտարվեց սեփական երկրից ու զանգվածային հետապնդումների ենթարկվեց, ոչնչացվեցին ճարտարապետության անգին հուշարձաններ, հինավուրց գրքեր ու անգին ձեռագրեր այրվեցին: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հայտարարել է ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինը՝ հավելելով.

«Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»:

«1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ամբողջ աշխարհը:Ռուսաստանում այն ընդունեցին որպես սեփական ցավ: Հարյուր հազարավոր մարդիկ ապաստան գտան Ռուսաստանում ու փրկվեցին: Հենց ռուսական դիվանագիտությունը հասավ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածի միջազգային դատապարտմանը, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, քիչ առաջ Ֆրանսիայի նախագահը հիշատակեց այդ մասին, համատեղ հայտարարությամբ տեղի ունեցածն ուղղակիորեն անվանեցին մարդկության ու պետության դեմ ուղղված հանցագործություն»,- ասել է Պուտինը, մեջբերում է Panorama.am-ը:

Անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա հարաբերություններին՝ ՌԴ նախագահը նշել է, որ դրանք միշտ բնորոշվել են առանձնահատուկ մտերմությամբ և փոխադարձ օժանդակությամբ, այդպես է եղել հարյուրամյակներ ի վեր:

«Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում, ընդգծում եմ՝ հարյուրավոր քաղաքներում կանցկացվեն հիշատակի ավելի քան երկու հազար միջոցառում: Դրանց կմասնակցեն ոչ միայն ռուսաստանի հայ համայնքի անդամները, որոնց թիվը հասնում է 3 մլն-ի, այլև ուրիշ ազգությունների ներկայացուցիչներ:

Ռուսաստանի դիրքորոշումը եղել ու մնում է հետևողական: Մենք մշտապես համարել ենք, որ մարդկանց զանգվածային սպանությունը չի կարող ունենալ որևէ արդարացում: Միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի անցյալի ողբերգական իրադարձությունները երբևէ չկրկնվեն, որպեսզի բոլոր ժողովուրդները կարողանան ապրել խաղաղության մեջ: Այսօր աշխարհի մի շարք շրջաններում կրկին գլուխ է բարձրացնում նեոֆաշիզմը, իշխանության են ձգտում ծայրահեղ ազգայնականները, կան նաև ռուսաֆոբիայի դրսևորումներ: Պետք է հարց տալ՝ ինչու է այս ամենը տեղի ունենում. որն է դրա պատճառը: Եվ աշխարհի որևէ ծայրում ցանկացած գործողություն կատարելուց առաջ պետք է նախ և առաջ մտածել հետևանքների մասին»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա ընդգծել է՝ հիշելով անցյալի իրադարձությունները, պետք է լավատեսությամբ հայացքը հառել ապագային:

«Պետք է կարողանանք բարություն դրսևորել, հարգել փոխադարձ շահերը, համաձայնության գալ, միայն այդպես է հնարավոր աշխարհն ավելի լավը, ավելի կայուն ու ավելի ապահով դարձնել: Մենք ձեզ հետ ենք հարգելի բարեկամներ»,-ամփոփել է իր ելույթը Պուտինը:

Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1995 թվականի ապրիլի 14-ին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---