Քեմալականները պահանջում են Թուրքիայում քրեականացնել Հայոց ցեղասպանության ընդունումը

Քեմալականները պահանջում են Թուրքիայում քրեականացնել Հայոց ցեղասպանության ընդունումը

PanARMENIAN.Net - Թուրքական «Քեմալիզմի գաղափար» միության (ՔԳՄ-ADD) Մերսինի մասնաճյուղի անդամները ցույցի են հավաքվել Աթաթուրք պողոտայում գտնվող Քեմամ Աթաթուրքի տան առաջ:

Թուրքական դրոշներ և Հայոց ցեղասպանությունը ժխտող պաստառներ ծածանող ցուցարարները Թուրքիայի խորհրդարանից պահանջել են օրենք ընդունել, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի «եղել է Հայոց ցեղասպանություն» արտահայտություն անողների համար:

Ինչպես հայտնում է Ermenihaber.am-ը, քեմալականներն առաջարկում են նման օրենք ընդունել` ի պատասխան բոլոր այն երկրների խորհրդարանների, որոնք քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը: Այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել նշյալ միության Մերսինի մասնաճյուղի ղեկավար Ֆիքրեթ Բաբուշը, հայտնում է Panorama. am-ը:

Շվեյցարիան, Հունաստանը, Սլովակիան և Կիպրոսը քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը:

Իսկ Ստամբուլում «Ակոս» հայկական շաբաթաթերթի մուտքի մոտ թուրք ազգայնական երկու խմբերի ներկայացուցիչներ սև պսակներ են թողել:

Ինչպես տեղեկացնում է «Ակոս»-ը, այսօր առավոտյան ժամերին ազգայնական երկու կազմակերպությունների երկու ներկայացուցիչներ «այցելել են» թերթի խմբագրության մոտ, հայտնում է Tert.am-ը:

Ավելի ուշ նրանք իրենց սոցցանցի հաշիվներում տեսանյութ են տարածել ու սպառնացել, որ «մի օր անսպասելի հայտնվելու են «Ակոս»-ում»:

Թուրքիայի ոստիկանության հատուկ ջոկատայինները հարձակվել են Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, որոնք Հայոց ցեղասպանությանը նվիրված բողոքի միջոցառում են կազմակերպել:Ինչպես հայտնում են թուրքական «Cumhuriyet» և «Etha» լրատվական կայքերը, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺՀԿ-HDP) համակարգող մարմնի կողմից նշյալ համալսարանի ներոսում բողոքի ակցիա է անցկացվել, որի ժամանակ երիտասարդները նստացույց են արել, գրում է Panorama.am-ը:

Ցուցարարները ձեռքներին պահել են Ցեղասպանության ժամանակ գազանաբար սպանված հայ մտավորականների նկարները և «Առերեսվիր Հրանտի հետ, Սևակի հետ, Ցեղասպանության հետ» գրությամբ պաստառներ:

Ակցիան տապալելու նպատակով Թուրքիայի ուժայինները համալսարանի տարածք են բերել հատուկ ջոկատայինների և մոտակայքում տեղակայել նաև ջրցան մեքենա: Ոստիկանական ուժերը փորձել են պատռել մտավորականների նկարներն ու պաստառները, բայց հանդիպել են երիտասարդ ցուցարարների համառ դիմադրությանը:

Ուժայինները հարձակվել են ցուցարարների վրա պաշտպանիչ վահանների և ռետինե փամփուշտների գործադրմամբ: Ոստիկանները աթոռներ են նետել ուսանողների վրա և լուրջ ընդհարում առաջացրել: Տևական քաշքշուկից հետո ցուցարարները կրկին վերադարձել են նստացույցի վայր և շարունակել իրենց բողոքի ակցիան` տեղի չտալով ուժայինների ճնշումներին:

Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915-ի դեպքերի վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկել Պոլսո հայոց պատրիարքարան, որտեղ այսօր «Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակին» նվիրված արարողություն է տեղի ունեցել: «Պոլսո պատրիարքի փոխանորդ պարոն Արամ Աթեշյան, մեր հայ քաղաքացիների համար կարևոր նշանակություն ունեցող այս օրը ևս մեկ անգամ հարգանքով հիշում եմ Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում զոհված բոլոր օսմանցի հայերին և ցավակցություններս եմ հայտնում նրանց երեխաներին ու թոռներին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---