Հռոմի Կոլիզեումի լույսերը կմարեն ի նշան Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի

Հռոմի Կոլիզեումի լույսերը կմարեն ի նշան Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ի նշան զոհերի հիշատակի հարգանքին ապրիլի 24-ի երեկոյան՝ Հռոմի ժամանակով 22:00-ից՝ 22:15-ը կմարեն Հռոմի խորհրդանիշը համարվող Կոլիզեումի լույսերը:

Նախաձեռնության մասին հայտարարվել է հաստատության մամուլի բաժնի կողմից: Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ` նախաձեռնության նպատակն է ոգեկոչել 20-րդ դարի առաջին Ցեղասպանության` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իտալական ANSA գործակալությունը հղումով գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին կմարեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Փարիզի քաղաքապետի որոշմամբ ապրիլի 24-ին՝ 22:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---