Հոլիվուդում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիված երթին 100-130 հազար մարդ է մասնակցել25 ապրիլի 2015 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի հրապարակներից մեկը վերանվանվել է՝ «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ»: Այն գտնվում է Հոլիվուդ-բուլվար և Ուեսթ-ավենյու փողոցների հատման վայրում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Հրապարակի անվանակոչման մասին որոշումը կայացվել էր դեռ մարտ ամսին՝ քաղաքային խորհրդի կողմից:Անվանակոչումը Լոս Անջելեսում անցկացվող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակի միջոցառումների մասն է կազմում: «Այսօր մենք ևս մեկ քայլ ենք անում անցյալը ճանաչելու համար»,- հայտարարել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը: Բացի այդ ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդում են, որ ապրիլի 24-ին Հոլիվուդում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիված երթին մոտավոր հաշվարկներով մասնակցել է 100-130 հազար մարդ: Ավելի վաղ հաղորդվել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրը Լիբանանի հայ համայնքի տասնյակ հազարավոր ներկայացուցիչներ դուրս են եկել երթի Բեյրութի հյուսիսային հատվածում: Ակցիայի մասնակիցները կրել են հայկական դրոշներ և անմոռուկի պատկերով սպիտակ պաստառներ: Ցուցարարները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից շարժվել են դեպի Բուրջ Համուդի մարզադաշտ: Ելույթ ունենալով հավաքվածների առջև` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայտարարել է, որ հայերին հարկավոր չեն Թուրքիայի ցավակցությունները, այլ պետք է ճանաչում և արդարություն: «Մենք ասում ենք ողջ աշխարհին, որ իրենք չկարողացան մեզ հաղթել, որովհետև մենք վերածնվեցինք»,- ասել է նա: Լիբանանի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշել են, որ աշխարհի բոլոր երկրները պետք է ճանաչեց ցեղասպանությունն ու ճնշում գործադրեն Թուրքիայի վրա` պահանջելով ճանաչում նաև վերջինիս կողմից: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |