Նյու Յորքի քաղաքապետ. Հարգում ենք այն զոհերի հիշատակը, ովքեր նահատակվել են 100 տարի առաջ ցեղասպանության ժամանակ25 ապրիլի 2015 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել։ «Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն զոհերի հիշատակը, ովքեր նահատակվել են 100 տարի առաջ ցեղասպանության ժամանակ, որը 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից է։ Այդ ժամանակ ավելի քան 1 մլն հայ ենթարկվել է բռնության, սպանվել և տեղահանվել»,- գրել է քաղաքապետը։ Նրա խոսքով՝ Նյու Յորքում և ամբողջ աշխարհում սփռված հայերի համար այդ պատմական ցավն ավելի է խորանում, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը։ Ըստ նրա՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ խոսել է այդ մասին, և դա արժի կրկնել այս ցավալի տարելիցի օրը, գրել է քաղաքապետը։ «Թուրքիայի նոր համարձակ սերունդը, որը դեմ է գնում նրանց, ովքեր ժխտում են այդ ողբերգությունը, հուսադրող է վաղուց հասունացած արդարության համար»,- գրել է Բիլ դե Բլազիոն։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս անգամ ևս չկատարեց նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, և խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց, տեղեկացնում է Аssociated Press-ը: Հայտարարության մեջ Օբաման նշել է, որ «զանգվածային սպանությունների» տարելիցը խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը: Նա նաև ասել է, որ ինքը բազմիցս արտահայտվել է 1915-ին տեղի ունեցածի առիթով և որ իր դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |