Ուժգին երկրաշարժ Նեպալում. Մոտ 700 մարդ է զոհվել

Ուժգին երկրաշարժ Նեպալում. Մոտ 700 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հարյուրավոր մարդիկ են վիրավորվել, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը: Զոհվածների քանակը հասել է 688-ի, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը երկրի ՆԳՆ վրա հղումով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Փրկարարական գործողությունները կատարվում են ուղղաթիռի оգնությամբ` հարյուրավոր մարդիկ կարող են լինել Բհիմսենի փլուզված աշտարակի փլատակների տակ: Հոսպիտալները լի են տուժածներով: Իշխանությունները ռադիոյի միջոցով խնդրում են բնակիչներին հանգստություն պահպանել և դրսում մնալ` ցնցումները կարող են կրկնվել:

Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: Հատկապես բարդ է իրավիճակը Նյու Դելիում, ինչպես նաև երկրի հյուսիսում` Լաքհնաու քաղաքում և արևելքում` Պատնայում:

Ըստ NDTV հեռուստաալիքի, շաբաթ առավոտյան 7,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել նաև Հնդկաստանի արևելքում և հյուսիսում: ԶԼՄ-ները հաղորդում են 7 զոհի մասին: Տարերքի ուժը զգացել են նաև Ասամ, Արունաչալ-Պրադեշ, Խիմաչալ-Պրադեշ, Չանդիգարխ, Փենջաբ, Գուջարաթ և Հարիանա գավառներում: Վարչապետ Նարենդրա Մոդին կառավարության արտահերթ նիստ է գումարել բնակչությանը օգնություն ցուցաբերելու շտապ միջոցառումների մշակման համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---