Էրդողանի ապրիլքսանչորսյան Գալիպոլիի 100-ամյակը կրկեսի է վերածվել25 ապրիլի 2015 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Թուրքիայում կայացած Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառումների արարողակարգային մասը քննադատության է արժանացել մամուլի կողմից. թուրքական կողմը բազմաթիվ սխալներ ու բացթողումներ է թույլ տվել, գրում է ArmenianGenocide100.org-ը: Իսպանական Milenio-ն` թուրքական լրատվականներին հղումով, գրում է, որ Գալիպոլիի ճակատամարտին նվիրված արարողությունների ընթացքում Առաջին աշխարհամարտին Անտանտի դաշնակիցների չորս ռազմանավ` բրիտանական, ֆրանսիական, ավստրալիական և նոր զելանդական, մոտեցել են Դարդանելի նեղուցին, ուր նրանց պիտի դիմավորեր առափնյա հրետանին՝ ողջույնի համազարկերով: Թնդանոթները, սակայն, լռել են: Փոխարենը ռազմանավերին դիմավորել է «Սավարոնան»` թուրքական կառավարությանը պատկանող շքեղ զբոսանավ: ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել նաև մեկ այլ դրվագ. մեկ դար առաջ տեղի ունեցած ճակատամարտի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը ցուցադրում էր թուրք զինվորներին մարտի ոգեշնչելու դրվագը: Անսպասելիորեն հնչել է ներկայիս նախագահ Էրդողանի ձայնը, որն արտասանել է հայրենասիրական բանաստեղծություն: Ստեղծագործությունն ուներ կրոնական-իսլամական բովանդակություն, ինչը ևս առաջացրել է զլմների տարակուսանքը, քանզի օսմանյան բանակի կազմում մարտին մասնակցել են նաև այլ կրոններ դավանող զինվորներ: Բազմաթիվ խնդիրներ է առաջացրել որպես միջոցառման անցկացման օր ապրիլի 24-ի ընտրությունը: Նախկինում Թուրքիայում միջոցառումներն անցկացվում էին մարտի 18-ին, իսկ Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում՝ ապրիլի 25-ին: Դրա շնորհիվ դաշնակիցների նավերը ժամանակ ունեին հասնել հայրենի ափեր: Տոնակատարությունն առաջացրել է անգամ ընդդիմադիր թուրք ազգայնականների զայրույթը: Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) գլխավոր քարտուղար Գյուրսել Թեքինը քննադատել է իշխանություններին նրա համար, որ ընդդիմադիր կուսակցություններին մասնակցելու հրավեր չի ուղարկվել: «ԱԶԿ-ն (իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը՝ խմբ.) կենդանի մարդկանց հանդեպ գործած բռնություններից հետո այժմ էլ մեր զոհերի հետ է դաժանաբար վարվում։ Տոնակատարությանն ով ասեց չկա, բացի Աթաթուրքի հիմնած կուսակցությունից», – մեջբերում է նրան Hurriyet-ը: Մեկ այլ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցության ղեկավարի տեղակալ Յուսուֆ Հալաչողլուն ասել է, որ ոչ մի ընդդիմադիր կուսակցության չեն հրավիրել, ու հավելել. «Իրենք նվագում, իրենք էլ պարում են, գովազդի են վերածել»։ Հալաչօղլուն նաև քննադատել է միջոցառումներն ապրիլի 24-ին անցկացնելը: « 24-ին ի՞նչն են նշում։ Անզակի զորքերի՝ թերակաղզի ափհանու՞մը։ Պետք է նշեին մեր հաղթանակի տոնը, և ոչ թե թշնամու ափհանման», – ասել է նա: Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններն այս տարի առաջին անգամ պատմության ընթացքում նշվեցին ապրիլի 24-ին, թեև մարտերն սկսվել էին 1915 թ մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թ. հունվարի վերջը: Դաշնակիցների ափհանման օպերացիան՝ բուն Գալիպոլիի ցամաքայինմարտերը, սկսվել են ապրիլի 25-ին: Տեղափոխելով միջոցառումը, Թուրքիան նպատակ էր հետապնդում խանգարել հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացմանը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |