Financial Times. Թուրքիայի ապագան ստվերում կլինի, քանի իր պատմությանը չի առերեսվել

Financial Times. Թուրքիայի ապագան ստվերում կլինի, քանի իր պատմությանը չի առերեսվել

PanARMENIAN.Net - Մեկ դար առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ամենաթեժ պահին, փլուզվող Օսմանյան կայսրությունն իր գոյությունը պահպանելու նպատակով սկսել էր ոչնչացնել օսմանյան հայերին: Կայսրության ավերակների վրա ստեղծված Թուրքիան գրեթե մեկ դար հերքում է, որ տեղի էր ունեցել ցեղասպանություն: Ահա, թե ինչ էր եղել, գրում է Financial Times-ը, փոխանցում է ArmenianGenocide100.org-ը:

Հանուն հենց Թուրքիայի, հանուն հայերի և հանուն արժանապատվության ու մարդկության, ժամանակն է, որ պաշտոնական Անկարան համաձայնության գա այս հարցի շուրջ: Քրդերի ղեկավարները, որոնք այդ ոչնչացումներն իրականացնողներն ու շահառուներն են եղել, արդեն եկել են համաձայնության, նկատել է պարբերականն ու ավելացրել, որ վերջին տասը տարվա ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության գալուց հետո Թուրքիայի վերաբերմունքում սկսում են զգացվել տարբերությունները. «2005 թվականին Էրդողանը, այն ժամանակ՝ վարչապետ, այժմ՝ նախագահ, կոչ էր արել գիտնականների միջազգային հարթակի ստեղծմանը, որը պետք է բացահայտեր այդ ոճրագործությունները: Անցյալ տարի նա ևս մեկ հայտարարել էր իր առաջարկի մասին հայերին «ցավակցելիս»:

Իր զգույշ, սակայն աննախադեպ հայտարարության բովանդակության մեջ ասվում էր, որ իրենք «կիսում են ցավը», քանի որ հարյուր հազարավոր մահմեդականներ ևս մահացել են պատերազմից առաջ և դրա ընթացքում: Իր երեկվա հայտարարության մեջ նույնպես Էրդողանն իր վիշտն է հայտնել բոլոր այն օսմանյան քաղաքացիների համար, որոնք մահացել էին «նույն պայմաններում, պատերազմի ընթացքում»:

Պարբերականը նկատում է, որ գիտնականները, սակայն, պնդում են՝ դա ժողովրդի կենտրոնացած ոչնչացում էր, որը պատվիրվել և արդյունավետ կերպով իրականացվել էր Օսմանյան կայսրության վերջին տարիներին իշխող երիտթուրքական կառավարությամբ: Հանցագործների, փրկվածների և ականատեսների վկայությունները, չնշելով անգամ հիմնական կազմակերպչի՝ այդ ժամանակ ներքին գործերի նախարար Թալեաթի հեռագրային ապացույցները, հանգում ենք մեկ եզրակացության: Սա ցեղասպանություն էր, նույնիսկ, եթե բառը չհորինվեր մեկ սերունդ անց հրեաների նացիստական Հոլոքոսթի լույսի ներքո: Զոհվել են մինչև 1.5 մլն հայեր, ինչպես նաև հարյուր հազարավոր քրիստոնյա ասորիներ:

Անդրադառնալով ճանաչման գործընթացին՝ Financial Times-ը նշել է, որ Էրդողանն ագրեսիվ է արձագանքում՝ լինի դա Հռոմի Պապը, թե Գերմանիայի Բունդեսթագը: Տեղի տալով ժխտողականությանը և մեղադրելով միջազգային դավադրության համար՝ նա սկսում է տարբերություններ դնել Թուրքիայի համար: Մասամբ սա այն պատճառով է, որ Թուրքիան հունիսին ընտրություններ է ունենալու: Էրդողանը փորձում է գերազանցել այլատյաց թուրք ազգայնականներին իր սուր աղանդավորությամբ, որը, առաջին հերթին, ուղղված է քրդերի և ալևիների դեմ, որոնցից յուրաքանչյուրը կազմում է բնակչության 1/5-ը:

«Արևմտյան կառավարությունները պետք է զգուշանան Հայկական հարցից, ինչպես վտանգավոր մի գերանից, որը կարող է հարվածել Թուրքիայի Հանրապետությանն իր օսմանյան նախորդողի իրականացրած ծանր հանցագործության համար: Եվրոպան, մասնավորապես, հպարտանալու քիչ բան ունի. նա իր կայսերական անցյալում միլիոնների էր ստրկացրել: «Ցեղասպանություն» եզրը, չնայած արդարացված լինելուն, հավանաբար չի օգնում: Այն ավելի շատ ազգային վրդովմունք է արտահայտում, քան փաստերի հիմնովին քննում, որն այդքան պետք է երկրին», - գրել է պարբերականն ու հավելել. «Նախագահ Էրդողանը հարգանքի է արժանի հայկական բանավեճի երկարատև տաբուները կոտրելու համար և իր քուրդ ապստամբների հանդեպ խաղաղասիրական նախաձեռնությամբ: Սակայն Թուրքիայի ապագան, հատկապես ԵՄ-ի հետ հարաբերությունները, միշտ կլինեն ստվերված, քանի դեռ չկա իր պատմությանն ամբողջական առերեսում:

Միայն նման քայլի դեպքում է հնարավոր հասնել սահմանների ներսում ապրող ազգային փոքրամասնությունների հետ համաձայնության և խրախուսական օրինակ լինել պառակտված տարածաշրջանում աղանդավորական վեճերին»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---