The Wall Street Journal. Գերմանիան՝ Ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհին՝ անտեսելով հնարավոր ներքին լարվածությունը

The Wall Street Journal. Գերմանիան՝ Ցեղասպանությունը ճանաչելու ճանապարհին՝ անտեսելով հնարավոր ներքին լարվածությունը

PanARMENIAN.Net - Գերմանիան քայլեր է ձեռնարկում 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածը ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ՝ անտեսելով այն մտավախությունը, որ այդ որոշումը կարող է խափանել Թուրքիայի հետ հարաբերությունները և լավածություն առաջացնել երկրի ներսում, գրում է The Wall Street Journal-ը, փոխանցում է ArmenianGenocide100.org-ը:

Ապրիլի 24-ին տեղի ունեցած քննարկմանը գերմանական խորհդարանը նախաձեռնել է հայերի կոտորածները ցեղասպանություն որակելու բանաձևի ընդունումը: Թեև բանաձևի վերաբերյալ քվեարկությունը ամառվանից շուտ տեղի չի ունենա, փաստաթուղթն աջակցող օրենսդիրների մեծ մասը չի կասկածում վերջնական արդյունքին, գրել է ամերիկյան պարբերականն ու նկատել, որ Կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունն ի սկզբանե դեմ էր այդ քայլին, սակայն մտափոխ է եղել այն բանից հետո, երբ իր կուսակցության օրենսդիրների մեծ մասը աջակցել էր նախաձեռնությանը:

The Wall Street Journal–ը նշել է, որ Բեռլինն անհանգստացած էր Գերմանիայի 3 միլիոնանոց թուրքական համայնքի հնարավոր լարվածությամբ և մեջբերել հատված Գերմանիայի պալատի ստորին խորհրդարանի քննարկված բանաձևից. «Հայերի ճակատագիրը զանգվածային հաշվեհարդարի, էթնիկ զտումների, տեղահանությունների և նույնիսկ ցեղասպանության պատմական վառ օրինակ է, որով մեկնարկել է 20-րդ դարը»:

Ընդգծվում է նաև, որ ապրիլի 23-ին իր հայտարարության մեջ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը 1915-ի իրադարձություններն անվանել էր «ցեղասպանություն հայ ժողովրդի դեմ»:

«Թուրք ժողովուրդը չի մոռանա Գերմանիայի նախագահ Գաուկի դիտողությունները և երբեք չի ների դա», - հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը, գրել է պարբերականն ու հավելել. «Թուրքիայի ամենախոշոր առևտրային գորընկերոջ՝ Գերմանիայի համար հայերի զանգվածային կոտորածը շատ նուրբ հարց է: Պատմաբանների համաձայն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Գերմանիան դաշնակցում էր Օսմանյան կայսրությանը և չէր միջամտում նրա ավերիչ գործողություններին, չնայած, որ բավականաչափ տեղեկացված էր տեղի ունեցող իրադարձություններից:

Ապրիլի 23-ին նախագահ Գաուկը նաև հայտարարել է, որ Գերմանիան պետք է հաշտվի «Հայոց ցեղասպանության գործում իր ունեցած պատասխանատվությամբ»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---