Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀ եկած գործընկերներին

Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀ եկած գործընկերներին

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ապրիլի 25-ին ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի Պատվո դատարանի նախագահ Ուրմաս Տարնոյին, Դատական կատարողների միջազգային միության խորհրդի անդամ, դատական կատարող Մարկ Շմիցին և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերի գլխավորած պատվիրակությանը: Նրանք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԴԱՀԿ ծառայության՝ ապրիլի 26-ին դեպի Ծիծեռնակաբերդ նախաձեռնած երթին:

Ընդունելությունից հետո հյուրերը Միհրան Պողոսյանի ուղեկցությամբ եղել են ԴԱՀԿ ապահովող ծառայության թանգարանում, որտեղ նրանց է ներկայացվել թանգարանի ստեղծման և Ծառայության ամբողջ պատմությունը, ինչպես նաև՝ գործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ: Զետեղված նյութերի մեջ հյուրերի համար հատկապես հետաքրքիր էին ավելի քան 100 տարվա վաղեմության կատարողական վարույթների առանձին օրինակները։ Պատվիրակության անդամները նաև գրառումներ են կատարել թանգարանի հուշամատյանում։

Այնուհետև Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը և Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերը՝ ի նշան բարեկամության, անվանական եղևնիներ են տնկել ծառայության Բարեկամության պուրակում։

Պատվիրակության ներկայացուցիչները եղել են նաև կատարողական վարույթներով երեխաների տեսակցության կազմակերպման համար նախատեսված «Հեքիաթային տնակում», տեղում ծանոթացել են ստեղծված պայմաններին: Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերն իր հիացմունքն է արտահայտել «Հեքիաթային տնակի» վերաբերյալ՝ նշելով, որ ստեղծված է հետաքրքիր և հարմարավետ միջավայր ոչ միայն երեխաների, այլև ծնողների համար, որը կնպաստի երեխա-ծնող բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը։ Նա նաև իր հետ նվերներ էր բերել «Հեքիաթային տնակի» այցելուների համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---