Նազարբաևը վերընտրվել է Ղազախստանի նախագահի պաշտոնում

Նազարբաևը վերընտրվել է Ղազախստանի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել պետության գործող ղեկավար, «Նուր օթան» կուսակցության առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա հղումով: Նրա օգտին է քվեարկել ընտրողների 97,7 տոկոսը:ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական տվյալները:

Ըստ ԿԸՀ-ի, Նազարբաևի մրցակիցների օգտին` կոմունիստ Թուրքուն Սիզդիկովի և ինքնաառաջադրված Աբելղազի Կուսաինովի օգտին քվեարկել է համապատասխանաբար 1,6% և 0,7%-ը:

Նազարբաևի համար, որը գլխավորում է Ղազախստանն արդեն 25 տարի, ընտրողների նմանօրինակ աջակցությունը նորություն չէ: Առաջին համաժողովրդական ընտրություններին 1991 թ. նա ստացավ ձայների 98,7 %, իսկ 2005-ին` 91,15 %: 2011-ին Նազարբաևի քաղաքականությանը հավանություն տվեց ընտրազանգվածի 95 %:

Ըստ Ղազախստանի ընտրությունների մասին օրենքի, քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 3-ից ոչ ուշ:

Ղազախստանի նախագահի թվով հինգերորդ ընտրություններն արտահերթ էին և տեղի ունեցան ապրիլի 26-ին: Ինքը Նազարբաևը, որի հաղթանակը կասկած չէր հարուցում նաև էքզիտ-փոլերի հարցումների արդյունքներով, հայտարարել է, որ աշխատելու է «կրկնակի եռանդով» և խոսատցել է, որ Ղազախստանը կընդգրկվի զարգացած երկների թոփ-30-ում: Արտահերթ ընտրությունները որոշվել էր անցկացնել, որպեսզի դրանք չհամընկնեն 2017-ի խորհրդարանական ընտրությունների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---