Նեպալում եռօրյա սուգ է հայտարարվել. Երկրաշարժի զոհերի թիվը հասնում է մոտ 4.500-ի

Նեպալում եռօրյա սուգ է հայտարարվել. Երկրաշարժի զոհերի թիվը հասնում է մոտ 4.500-ի

PanARMENIAN.Net - Նեպալի կառավարությունը ապրիլի 28-ին եռօրյա սուգ է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի համար: Վերջին տվյալների համաձայն զոհերի թիվը հասել է 4 353-ի, ևս 8 000 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ինչպես հայտնել է DPA գործակալությունը, Նեպալի կառավարությունում նշել են, որ վիրավորների և զոհվածների որոնողական աշխատանքներն ավելի շատ ժամանակ կպահանջեն, քան ակնկալվում էր սահմանափակ ռեսուրսների պատճառով: «Մենք պատրաստ չէինք նման մասշտաբի աղետի»,-հայտաարել է Նեպալի ներքին գործերի նախարար Բամ Դեվ Գաուտամը:

ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ մի քանի հեռավոր գյուղեր նախկինի պես մատչելի չեն փրկարարների համար:

Վարչապետ Սուշիլա Կոիրալուն հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի: Նա նաև նշել է, որ Նեպալը վրանների և դեղորայքի կարիք ունի:

Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը:

Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: Հատկապես բարդ է իրավիճակը Նյու Դելիում, ինչպես նաև երկրի հյուսիսում` Լաքհնաու քաղաքում և արևելքում` Պատնայում:

Ըստ NDTV հեռուստաալիքի, շաբաթ առավոտյան 7,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել նաև Հնդկաստանի արևելքում և հյուսիսում: ԶԼՄ-ները հաղորդում են 7 զոհի մասին: Տարերքի ուժը զգացել են նաև Ասամ, Արունաչալ-Պրադեշ, Խիմաչալ-Պրադեշ, Չանդիգարխ, Փենջաբ, Գուջարաթ և Հարիանա գավառներում: Վարչապետ Նարենդրա Մոդին կառավարության արտահերթ նիստ է գումարել բնակչությանը օգնություն ցուցաբերելու շտապ միջոցառումների մշակման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---