«Հիմնադիր խորհրդարան»-ի համակիրների բողոքի երթը՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչով

«Հիմնադիր խորհրդարան»-ի համակիրների բողոքի երթը՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչով

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարան»-ի համակիրները «Ազատություն քաղբանտարկյալներին» կոչերով բողոքի երթ են անցկացնում: Նրանք ցուցապաստառներով քայլել են դեպի Բաղրամյան պողոտա, և կանգ առել բոլոր պետական կառույցների առջև՝ ներկայացնելով իրենց պահանջները: Ցուցարարները նախ Սահմանադրական դատարանի առջև էին, ապա Ազգային ժողովի և երթով բարձրացել են նախագահական նստավայր:

ՀԽ անդամ Հարություն Աղլամազյանը նշել է, որ երթ են անցկացնում երիտասարդներով և կոչ անում անհիմն ձերբակալված ՀԽ քարտուղարության անդամներին ազատ արձակել, գրում է Tert.am-ը:

«Նրանք քաղբանտարկյալներ են, և ոչ մի հիմնավոր պատճառ չկա, որպեսզի նրանք անազատության մեջ գտնվեն: Այն մեղադրանքը, որ դրված է նրանց վրա, անհիմն է, և ըստ այդ մեղադրանքի՝ ՀԽ քարտուղարության անդամները պետք է զանգվածային անկարգություն հրահրեն, ինչն ակնհայտ է, որ ստահոդ մեղադրանք է»,-ասել է նա:

Ապրիլի 7-ի առավոտյան՝ ժամը 06:35-ի սահմաններում «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակ են մուտք գործել իրավապահ մարմինների մոտ երկու տասնյակ աշխատակիցներ՝ ներկայացնելով շենքում խուզարկություն իրականացնելու պահանջ: Իրավապահների այլ խմբեր էլ, ըստ «Հիմնադիր խորհրդարան»-ի, խուզարկություններ են իրականացրել Կարո Եղնուկյանի, Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի բնակարաններում: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է 2015 թվականի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը, հայտնել են Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 35-225-րդ հոդվածի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության): Դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ապրիլի 10-ին ընտրվել էր կալանաքը՝ երկու ամիս ժամկետով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---