Սեփական քաշից 100 անգամ ծանր բեռ բարձրացնող ռոբոտներ են ստեղծվել

Սեփական քաշից 100 անգամ ծանր բեռ բարձրացնող ռոբոտներ են ստեղծվել

PanARMENIAN.Net - Ռոբոտաշինության ոլորտում գիտնականներն ու ինժեներները գնալով ավելի շատ բան են փոխառում կենդանի բնությունից: Օրինակ, մրջյուններից, որոնք հայտնի են իրենց քաշից շատ ավելի ծանր բեռներ տեղափոխելու ունակությամբ: Հիմնվելով դրա վրա` Սթենֆորդի համալսարանի ինժեներները փոքր չափերի ռոբոտներ են ստեղծել, որոնք կարող են սեփական քաշից 100 անգամ ծանր բեռ բարձրացնել:

Ռոբոտներից «ամենաուժեղը» ընդամենը 12 գրամ քաշ ունի, սակայն կարող է տեղափոխել իր քաշից 2000 անգամ ծանր իրեր: Դա համարժեք է նրան, եթե մարդը կարողանար կետ քարշ տալ:

Մեկ այլ ռոբոտը 9 գրամ է, կարող է բարձրանալ ուղղահայաց պատով 1-կիլոգրամանոց բալաստը մեջքին: Գիտնականներն այս ռոբոտին ստեղծելիս առաջնորդվել են ուղղահայաց մակերեսներին կպչելու գեկոնի ունակությամբ` սարքի ոտիկները շատ փոքր ռետինե ելուստներ ունեն, որոնք ծալվում են ճնշման ազդեցության տակ և այդպիսով ավելանում է տարածքի հետ շփման մակերեսն ու կցման ուժը: Երբ «ոտիկը» բարձրանում է, ռետինե ելուստները նախկին ձևն են ընդունում և հեշտությամբ անջատվում են մակերեսից:

Երրորդ ռոբոտը, որի քաշը 20 միլիգրամ է և որը ստեղծվել է մանրադիտակի տակ, իր քաշից 25 անգամ ծանր առարկաներ է տեղափոխում: Երեք ռոբոտներն էլ տեղաշարժվում են որդերի նման` սկզբից տեղափոխում են մարմնի առջևի մասը, որի վրա հենվելով քաշում են ետին մասը, ինչը թույլ է տալիս մագլցել պատերով` կցումը չկորցնելով:

Լիլանդ Սթենֆորդ Կրտսերի անվան համալսարանը (անգլ.՝ Leland Stanford Junior University), որն ընդունված է կոչել Սթենֆորդի համալսարան (անգլ.՝ Stanford University) կամ Ստենֆորդ, ամերիկյան մասնավոր գիտահետազոտական համալսարան է: Հիմնադրվել է 1891 թվականին Կալիֆոռնիայի նահանգապետ ու երկաթուղային գործարար Լելանդ Սթենֆորդի կողմից և կոչվել է նրա վաղամեռիկ որդու` Լելանդ Սթենֆորդ Կրտսերի անունով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---