ՄԱԿ-ը պարենային օգնություն կտրամադրի Նեպալին

ՄԱԿ-ը պարենային օգնություն կտրամադրի Նեպալին

PanARMENIAN.Net - Առաջիկա ամիսներին ՄԱԿ-ը պարենային օգնություն կցուցաբերի Նեպալում երկրաշարժից տուժած մոտ 1,4 մլն մարդու, հայտնել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:

Ինչպես ասվում է զեկույցում, ընդհանուր առմամբ երկրաշարժից տուժել է մոտ 8,1 մլն մարդ 75 շրջաններից 39-ում: «Համաշխարհային պարենային ծրագիրը մտադիր է օգնություն ցուցաբերել 1,4 մլն մարդու առաջիկա երեք ամսում»,-ասվում է զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Առողջության համաշխարհային կազմակերպությունը շտապ բուժօգնության 8 համալիր է տեղակայել դեղորայքով և անհրաժեշտ գործիքներով, «որոնք կարող են բավարարել մոտ 80 հազար մարդու կարիքներն առաջիկա ամիսներին»: Երկրում հումանիտար գործողությունների համար կհատկացվի 15 մլն դոլար: ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Վալերի Ամոսը նախօրեին կարգադրել է 15 մլն դոլար հատկացնել ՄԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամին, ինչը «թույլ կտա միջազգային հումանիտար կազմակերպություններին արագ գործունեություն ծավալել»:

Վերջին տվյալներով զոհերի թիվը հասնում է 5 հազարի, տուժել է մոտ 10 հազար մարդ:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա` սկսած անձնական հիգիենայի պարագաներից մինչև դեղորայք և վրաններ ու գեներատորներ: Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի արվարձաններում 21 վրանային ավան է գործում: Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ առաջիկա օրերին հորդառատ անձրևներ են սպավում, որոնք կարող են սողանքների պատճառ դառնալ: Վատ եղանակային պայմանները կբարդացնեն նաև փրկարարների աշխատանքը, ինչպես նաև սննդամթերքի առաքումը դժվար հասանելի շրջաններ:

Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը:

Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: Հատկապես բարդ է իրավիճակը Նյու Դելիում, ինչպես նաև երկրի հյուսիսում` Լաքհնաու քաղաքում և արևելքում` Պատնայում:

Նեպալի կառավարությունը ապրիլի 28-ին եռօրյա սուգ է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի համար: Նեպալի կառավարությունում նշել են, որ վիրավորների և զոհվածների որոնողական աշխատանքներն ավելի շատ ժամանակ կպահանջեն, քան ակնկալվում էր սահմանափակ ռեսուրսների պատճառով: «Մենք պատրաստ չէինք նման մասշտաբի աղետի»,-հայտաարել է Նեպալի ներքին գործերի նախարար Բամ Դեվ Գաուտամը: ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է նաև, որ մի քանի հեռավոր գյուղեր նախկինի պես մատչելի չեն փրկարարների համար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---