2015-2017-ին UWC միջազգային ցանցի քոլեջներում կսովորի 21 հայ երիտասարդ

2015-2017-ին UWC միջազգային ցանցի քոլեջներում կսովորի 21 հայ երիտասարդ

PanARMENIAN.Net - 2015-2017-ի ընդունելության վերջին փուլի արդյունքներով United World Colleges (UWC) միջազգային ցանցի քոլեջներ սովորելու համար ընտրվել է 21 երիտասարդ Երևանից, Դիլիջանից, Սիսիանից, Մասիսից, Գյումրիից ու Արցախից: Նրանցից 11-ը սովորելու են UWC Դիլիջանի, մյուսները՝ Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Սինգապուրի ու Նիդերլանդների քոլեջներում: UWC Հայաստանի ազգային կոմիտեն ամփոփել էմիջազգային ցանցի քոլեջների ընդունելության արդյունքները:

2014–2016 թթ. UWC դպրոցներում սովորելու համար Հայաստանի UWC ազգային կոմիտեն ընտրել էր 22 հոգու: Նրանցից մեծ մասը սովորում են դրամաշնորհների հաշվին, որոնք տրամադրվել են քոլեջների, RVVZ ու IDeA հիմնադրամների հիմնադիրների և այլ բարերարների կողմից:

2015–2017թթ. UWC քոլեջներում ուսանելու դիմումներ կարող էին ներկայացնել Հայաստանի այն քաղաքացիները, ում տարիքը ուսման մեկնարկի պահին, այսինքն` 2015 թ. օգոստոսի վերջին, կլինի 16-ից ոչ պակաս և 18-ից ոչ ավելի:

Ստացել էր 2015-2017 –ին UWC-ում ուսանելու 160 դիմում: Կանոնների համաձայն, յուրաքանչյուր դիմում գնահատվել է Ազգային կոմիտեի առնվազն երեք անդամների կողմից: Դիմումների գնահատումն անցնում է գաղտնիության պայմաններում. ընտրական հանձնաժողովի անդամները տեսնում են միայն պատասխանների բովանդակային մասը, առանց դիմողի անձնական տվյալների (անուն, սեռ, տարիք, բնակավայր և այլն):

Առաջին փուլի արդյունքներով, 126 երիտասարդ ստացել էր Skype-ով հարցազրույցի մասնակցելու հրավեր, որից հետո եզրափակիչ փուլի համար ընտրվել էր 56 թեկնածու: Վերջնական փուլում նրանք խմբերով են աշխատել (մասնակցել են բանավեճին և կատարել են ստեղծագործական առաջադրանքը), անցել են տարբեր թեմաներով երկու հարցազրույց և կատարել են գրավոր առաջադրանք:

Ընտրության բոլոր փուլերին մասնակցել են ընտրական հանձնաժողովի 19 անդամներ, որոնց թվում էին UWC քոլեջների շրջանավարտներ, UWC միջազգային գրասենյակի անդամներ, կրթության ոլորտի մասնագետներ ու հոգեբաններ: Վերջնական փուլում յուրաքանչյուր թեկնածու գնահատվել է ընտրական հանձնաժողովի վեց անդամների կողմից:

UWC շրջանակներում կատարվող ընտրության հիմնական առանձնահատկություններից է need-blind admission համակարգը, որը թույլ է տալիս մասնակցին գնահատել անկախ նրա ընտանիքի ֆինանսական հնարավորություններից: Ապագա ուսանողի վճարունակությունը ուսումնասիրվում է միայն նրանից հետո, երբ նա ընտրվում է UWC քոլեջներից մեկում սովորելու համար: Սովորելու մտադրությունը հաստատած թեկնածուներին, ովքեր հավակնում են կրթաթոշակի (ուսման դրամաշնորհ), ֆինանսական գնահատման ձև է ուղարկվում: Դրամաշնորհները տրամադրվում են «demonstrated need» համակարգով, այսինքն` ընտանիքի հասույթները հաստատող տվյալների ու փաստաթղթերի հիման վրա: Քանի որ կրթաթոշակային հիմնադրամի միջոցները սահմանափակ են, demonstrated need համակարգը թույլ է տալիս դրամաշնորհներ տրամադրել այն թեկնածուներին, ովքեր իրապես ունեն դրա կարիքը, և ճիշտ այն ծավալով, որը հարկավոր է:

2016–2018 թթ. ուսման համար դիմումների ընդունելությունը կմեկնարկի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Դիմումի ձևն ու լրացման կանոնները, ինչպես նաև ընտրության չափանիշները, ժամկետներն ու ընդունելության ընթացակարգերը ներկայացված են գտնել www.am.uwc.org կայքում: Ս.թ. մայիսի 16-ին UWC Dilijan քոլեջում բոլոր ցանկացողների համար կանցկացվի Բաց դռների օր՝ տեղեկատվությունը մասնակցության մասին հասանելի է այս հղումով:

Դիմումների ընդունումն ու թեկնածուների ընտրությունը իրականացնում է անկախ մարմինը՝ UWC Հայաստանի ազգային կոմիտեն: Ընտրական հանձնաժողովը ձևավորվում է UWC-ի կողմից, նրա կազմում ընդգրկվում են նաև տարբեր երկրներում գտնվող UWC դպրոցների շրջանավարտներ: Որպես կանոն, քոլեջները ընդունում են թեկնածուներին՝ ազգային կոմիտեների խորհրդատվության վրա հիմնվելով: Այնուամենայնիվ, քոլեջները իրենց են վերապահում են յուրաքանչյուր ուսանողի դեպքում վերջնական որոշման կայացման իրավունքը:

UWC-քոլեջների ընդունելությունը կատարվում է բացառապես մրցութային հիմունքներով: Նախապատվություն է տրվում տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին, անկախ նրանց ծագումից: Ընտրության նման համակարգը հավասար հնարավորություններ է ապահովում թեկնածուների համար՝ անկախ նրանց ազգությունից, կրոնից, լեզվից ու ծնողների ֆինանսական հնարավորություններից: Այն նաև հնարավորություն է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող երիտասարդների, ովքեր տարբեր մշակույթներ են ներկայացնում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---