ՄԽ համանախագահները կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

ՄԽ համանախագահները կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին

PanARMENIAN.Net - Երկօրյա աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվար Նալդբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում կունենան նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Այսօր և վաղը Փարիզում կհանդիպեմ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քայլերը քննարկելու նպատակով»,- գրել է Ուորլիքը։

Փետրվարի 5-ին ևս աշխատանքային այցով Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ հաղորդագրությունն ուղեկցելով Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումից լուսանկարով:

«Լավ հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ Մյունխենի անվտանգության համաժողովում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը քննարկելու համար: Մենք ողջունում ենք նրա` լարվածությունը նվազեցնելու հանձնառությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր ամերիկացի համանախագահը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---